Էրդողանը Թրամփի հետ հեռախոսազրույցում ողջունել է Խաղաղության խորհրդին միանալու հրավերը

Լուրեր

28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները։ Միաժամանակ, Էրդողանը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ Գազայի Խաղաղության խորհրդին միանալու հրավերի համար, գրում է Turkiye today-ը։

«Շատ լավ հեռախոսազրույց էր»,- լրագրողներին ասել է Թրամփը՝ Սպիտակ տնից Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորում մեկնելիս։

Թրամփն ավելի վաղ ասել էր, որ «շատ կարևոր» հեռախոսազրույց կունենա Էրդողանի հետ, «ում շատ է սիրում»։

Թուրքիայի նախագահը Թրամփին ասել է, որ Անկարան «ուշադիր» հետևում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, և որ Սիրիայի միասնությունը, համերաշխությունը և տարածքային ամբողջականությունը «կարևոր» են Անկարայի համար, ասվում է Թուրքիայի հաղորդակցության վարչության X-ում տարածված հայտարարության մեջ։

Առաջնորդները մտքեր են փոխանակել ԻԼԻՊ-ի դեմ պայքարի և սիրիական բանտերում ահաբեկչական խմբավորման անդամների վիճակի վերաբերյալ։ Էրդողանը նշել է, որ «խաղաղ, ահաբեկչությունից զերծ և բոլոր առումներով զարգացող Սիրիան կնպաստի տարածաշրջանի կայունությանը»։

Թրամփը երեքշաբթի նաև հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը պահում է աշխարհի «ամենավատ» ահաբեկիչ բանտարկյալներից մի քանիսին։ Սիրիայում վերջին զարգացումների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաայի և նրա կառավարության ջանքերն ուղղված էին «աշխարհի ամենավատ ահաբեկիչ բանտարկյալներին հեռու պահելուն»։ Թրամփը գովաբանել է Շարաային՝ ասելով, որ նա «շատ ջանասիրաբար» է աշխատում։

Իր հերթին, Էրդողանը նշել է, որ Գազայի հատվածում խաղաղության հաստատման ջանքերը շարունակվում են՝ հավելելով, որ Թուրքիան կշարունակի համակարգված գործել ԱՄՆ-ի հետ այս հարցում։ Նա շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ Գազայի Խաղաղության խորհրդին միանալու հրավերի համար։

Ուրբաթ Սպիտակ տունը հայտարարել է Խաղաղության խորհրդի ստեղծման մասին՝ «էական դեր խաղալու» Թրամփի ծրագրի 20 կետերի կատարման գործում՝ Գազայի դեմ Իսրայելի պատերազմը մշտապես դադարեցնելու և անկլավը վերականգնելու համար։ Այն նաև նպատակ ունի ապահովել «ռազմավարական վերահսկողություն, մոբիլիզացնել միջազգային ռեսուրսները և ապահովել հաշվետվողականությունը, քանի որ Գազան անցնում է հակամարտությունից դեպի խաղաղություն և զարգացում»։

ԱՄՆ-ը նաև ստեղծել է Գազայի կառավարման ազգային կոմիտե՝ Գազայի հակամարտությանը վերջ դնելու Թրամփի համապարփակ ծրագրի երկրորդ փուլն իրականացնելու համար, հիմնադիր գործադիր խորհուրդ և Գազայի գործադիր խորհուրդ՝ անցումային շրջանակը աջակցելու համար։ Թրամփը Խորհրդին միանալու հրավերներ է հղելե պետությունների և կառավարությունների ղեկավարների, այդ թվում՝ Թուրքիայի նախագահին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի