Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Նաթան սրբազանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության ապօրինի խախտման փաստով. փաստաբան

Լուրեր

02.07.2026 | 14:13
8 տարի «ավտոմատը ձեռքիս առաջնագծում» կանգնած եմ եղել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 14:04
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 13:49
Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, որևէ բանի համար չեմ փոշմանում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:44
«Բացառում եմ, 2013-ի սցենարը չի կրկնվի»․ Փաշինյանը՝ ՌԴ-ի ճնշման ներքո ԵՄ մերձեցումից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:36
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ 74 հրթիռ և շուրջ 500 ԱԹՍ է կիրառել․ Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի
02.07.2026 | 12:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը պարտավորեցրել է վարույթի հանրային մասնակցին քրեական վարույթ նախաձեռնել Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության հնարավոր ապօրինի խախտման առիթով։

Ինչպես հիշեցնում է փաստաբան Արա Զոհրաբյանը, 2025 թվականի հոկտեմբերի 17-ին civic.am կայքը հրապարակել էր նյութ, ըստ որի համացանցում տարածվել էր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի միջև 2023 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ձայնագրությունը։ Նույն օրը Քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել այլ հոդվածով։

2025 թվականի հոկտեմբերի 22-ին Արա Զոհրաբյանը հաղորդում էր ներկայացրել՝ պահանջելով քրեական վարույթ սկսել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածով՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելու հատկանիշներով։ Սակայն Քննչական կոմիտեն հոկտեմբերի 29-ին մերժել էր վարույթ նախաձեռնելը, իսկ 2025 թվականի նոյեմբերի 18-ին մերժումը ուժի մեջ էր թողել նաև ՀՀ գլխավոր դատախազությունը։

Փաստաբանի խոսքով՝ իրավապահ մարմինները չեն արձագանքել այն հանգամանքին, որ ձայնագրությունը, ըստ ամենայնի, կատարվել է գաղտնի՝ հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հնարավոր է՝ հետագայում մոնտաժվել կամ փոփոխվել է։

Գլխավոր դատախազության մերժումից հետո բողոք է ներկայացվել դատարան։ Դատավոր Ա․ Մելիքսեթյանի որոշմամբ բողոքը բավարարվել է, և դատարանը նշել է, որ «առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները, ուստի քննիչը պարտավոր էր քրեական վարույթ նախաձեռնել և ստուգել հաղորդման մեջ նշված փաստերը»։