«Կրասնոդարի» մարզիչ․ Չէի ցանկանա, որ Սպերցյանը տեղափոխվեր «Սաութհեմփթոն»

Լուրեր

28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
Բոլորը

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը պատմել է, որ դեմ է եղել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի տեղափոխությանը «Սաութհեմփթոն»։ Ամռանն անգլիական ակումբը ցանկանում էր ձեռք բերել 25-ամյա կիսապաշտպանին, սակայն գործարքը տեղի չէր ունեցել։

«Ես չէի ցանկանա, որ Սպերցյանը տեղափոխվեր «Սաութհեմփթոն»։ ՊՍԺ-ի դեպքում այլ կլիներ։ Դա մեծ ակումբ է, որը պայքարում է Չեմպիոնների լիգայում հաղթելու ու այլ տիտղոսների համար։ Այդ դեպքում կարող էի հասկանալ։

Սպերցյանի վրա ճնշում կա Եվրոպա տեղափոխվելու հարցում: Նա կարող է դառնալ ավելի ուժեղ ֆուտբոլիստ, եթե միտքը զբաղված չլինի նման բաներով և ծանրաբեռված լինի միայն մարզումներով»,- «Это футбол, брат» հաղորդման եթերում ասել է Մուրադ Մուսաևը։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմում անցկացրել է 168 հանդիպում, խփել 53 գոլ ու կատարել 45 ասիստ։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 18 հանդիպման, դարձել 8 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։ Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2029թ․ հունիսի 30-ը։ Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում Սպերցյանի տրանսֆերային արժեքը։