ԱՄՆ-ն կարող է զորքով մտնել Գրենլանդիա․ Եվրոպան բավարար ուժ չունի դիմադրելու․ Վարդան Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերն ընդունելու ֆոնին հարց է առաջանում, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում այս նախաձեռնությունը և արդյոք այն բխում է Հայաստանի շահերից»,-  Factor TV-ի եթերում այսպիսի հարցադրում արեց «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը՝ պնդելով, որ այդ կառույցի իրական էությունը դեռևս անհայտ է և կարող է լինել Թրամփի կողմից ձևավորվող նոր, ուժի վրա հիմնված աշխարհակարգի դրսևորում, որը մեծապես պայմանավորված է նրա գործարար անցյալով։

Ըստ Խաչատրյանի՝ այն կարող է հակասության մեջ մտնել գոյություն ունեցող համակարգի հետ։ Նա հիշեցրեց, որ Թրամփի հայտարարության համաձայն՝ այս կառույցում լինելու են հինգ հիմնական դերակատարներ՝ Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Ճապոնիան։ «Հայաստանը դրանց մեջ չի, ինչպես հասկանում ենք»,- հավելեց նա։

Վարդան Խաչատրյանի համոզմամբ՝ Թրամփի վարած քաղաքականությունը հասկանալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել նրա կենսագրությունը, մասնավորապես՝ Նյու Յորքում որպես խոշոր կառուցապատող կայանալու շրջանը։

«Թրամփին հասկանալու համար, այնուամենայնիվ, նրա կենսագրությունը պետք է կարդացած լինես, որովհետև եթե կենսագրությունը չես կարդացել, դու կունենաս խնդիրներ։ Ինչպիսի՞ն է եղել նրա կյանքը։ Ինքը Նյու Յորքում եղել է խոշորագույն շինարարներից մեկը, բայց դարձել է դա մաֆիոզ կլանների միջև եղած հակասությունների, պայքարի և այլնի պայմաններում՝ Բոնանաների հետ և Գամբինոների հետ»,- պարզաբանեց Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ այս «դպրոցը» Թրամփի մոտ ձևավորել է հստակ սկզբունք. «Եթե ինչ-որ մարդիկ գործել են քո դեմ, նրանց ներում չկա»։

Այս տրամաբանությամբ է նա բացատրում ԱՄՆ-Եվրոպա լարված հարաբերությունները։ «Ընտրությունների ժամանակ եվրոպական երկրները գործե՞լ են Թրամփի դեմ, թե՞ չէ։ Նույն Անգլիան ուղարկել է ամենամեծ քանակի դեսանտը Ամերիկա, որպեսզի Թրամփը չընտրվի, նույն Ֆրանսիան գործել է ընդդեմ, նույն Գերմանիան հակված չի եղել դրան»,- ասաց նա՝ նշելով, որ այսօր Թրամփը փորձում է այդ երկրներին ստիպել վճարել իրենց անվտանգության համար՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում ֆինանսական պարտավորությունների կատարման պահանջով։

Անդրադառնալով Գրենլանդիան գնելու Թրամփի ցանկությանը՝ Խաչատրյանը նշեց, որ սա պարզապես քմահաճույք չէ, այլ ունի խորքային ռազմավարական և անվտանգային նշանակություն, որի արմատները գալիս են Երկրորդ համաշխարհային պատերազմից։

«1940 թվականին, երբ Գերմանիայի երրորդ ռայխը վերցրեց Դանիան, ամերիկյան դեսանտը ափ իջավ հենց այդ ժամանակ և Գրենլանդիան վերցրեց։ Գրենլանդիայում ամերիկացիները կառուցեցին 30 բազա՝ զինված կոնտինգենտի հետ միասին, մինչև 300 հազար զինվոր է եղել այնտեղ»,- ընդգծեց նա։

Ըստ Խաչատրյանի՝ Գրենլանդիայի ձեռքբերումը ավելի մեծ ծրագրի մի մասն է։ «Եթե Ամերիկային միացավ Գրենլանդիան, եթե Ամերիկային միացավ Կանադան՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները դառնում է զգալիորեն ավելին, քան Ռուսաստանը»,- պարզաբանեց բանախոսը։ Սրանից բացի, Գրենլանդիայի տիրապետումը ԱՄՆ-ին հնարավորություն կտա վիճարկել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի շելֆի նկատմամբ Ռուսաստանի իրավունքները՝ հիմնվելով միջազգային իրավունքի այն կետի վրա, որ երկիրը կարող է մշակել շելֆը, եթե իր սահմանից շարունակվում է ստորջրյա պլաստը։ Խաչատրյանը նաև կարծիք հայտնեց, որ Թրամփի համար ուժի կիրառումը բացառված չէ։ 

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև առաջիկայում Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովին և դրա շուրջ ստեղծված ներեկեղեցական լարվածությանը։ Վարդան Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ ժողովի ընթացքում կքննարկվի նաև, այսպես կոչված, «բարենորոգման ծրագիրը»։

Նա սուր քննադատության ենթարկեց իշխանությունների սկսած պրոցեսը ՝ այն անվանելով «հակասահմանադրական»։ Միևնույն ժամանակ, նա այս ողջ գործընթացը համարում է արհեստական և հանրությունից կտրված։ Նա թերահավատորեն է վերաբերվում Կաթողիկոսի հեռացման հնարավորությանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան