Թրամփը սպառնում է 200% մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների համար

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ իր կողմից ստեղծվող Խաղաղության խորհրդին միանալուց հրաժարվելու համար, հաղորդում է Bloomberg-ը, փոխանցում է Meduza-ն։

«Նա ոչ ոքի պետք չէ, քանի որ շատ շուտով լքելու է պաշտոնը։ Ես 200% մաքսատուրք կսահմանեմ նրա [ֆրանսիական] գինու և շամպայնի վրա, և նա կմիանա [Խաղաղության խորհրդին]»,- լրագրողներին ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավեր է ստացել՝ միանալու Խաղաղության խորհրդին։

Bloomberg-ը հունվարի 19-ին, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Մակրոնը մտադիր չէ ընդունել Թրամփի հրավերը՝ միանալու Խաղաղության խորհրդին։ Գործակալության աղբյուրի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ նոր կազմակերպության կանոնադրությունը տարածվում է Գազայի հատվածի հարցերից այն կողմ։ Le Monde-ը նույնպես հաղորդել է Մակրոնի որոշման մասին՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահին մոտ կանգնած աղբյուրին։

Բացի այդ, Թրամփը հրապարակել է իրեն ուղարկված Մակրոնի հաղորդագրությունների սքրինշոթները։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ կարող է Դավոսից հետո հանդիպում կազմակերպել Փարիզում՝ հինգշաբթի կեսօրին։ Ըստ Թրամփի հրապարակած սքրինշոթերի՝ Մակրոնը նաև Թրամփին հրավիրել է ընթրիքի Փարիզում։

Թրամփի պատասխանը, եթե այդպիսին է եղել, չի հրապարակվել։

«Ընկերս, մենք լիովին համաձայն ենք Սիրիայի հարցում։ Մենք կարող ենք մեծ բաներ անել Իրանի հարցում։ Ես չեմ հասկանում, թե ինչ եք անում Գրենլանդիայի հարցում։ Եկեք փորձենք մեծ բաներ կառուցել. 1) Ես կարող եմ կազմակերպել G7 հանդիպում Դավոսից հետո Փարիզում՝ հինգշաբթի կեսօրին։ Ես կարող եմ հրավիրել ուկրաինացիներին, դանիացիներին, սիրիացիներին և ռուսներին։ 2) Եկեք միասին ընթրենք Փարիզում՝ հինգշաբթի օրը, նախքան  կվերադառնաս ԱՄՆ, Էմանուել»,- ասվում է Մակրոնի հաղորդագրությունում։

Թրամփը նաև կիսվել է արհեստական ​​բանականության կողմից ստեղծված լուսանկարով, որտեղ ինքը խոսում է եվրոպացի առաջնորդների հետ Սպիտակ տանը՝ Գրենլանդիայի վրա ամերիկյան դրոշի ֆոնին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի