Ռոբերտ Քոչարյանը թող իր 200 մլն դոլարը ընծայաբերի Ղարաբաղից տեղահանվածներին․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ԱԺ նիստում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձավ ընդդիմության կողմից իշխանության հասցեին հնչող Հայ առաքելական եկեղեցին «ասպատակելու» մեղադրանքներին։

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, ուրեմն, Կտրիճ Ներսիսյանը եկեղեցուն պատկանող Սուրբ Գեղարդը, այդ Գեղարդից մի մաս, նվիրել է այլ պետության ներկայացուցչի։ Այն Կտրիճ Ներսիսյանը, որի եղբայրը, ըստ հրապարակված փաստաթղթի, ԿԳԲ-ի գործակալ է։ Հետո մի այլ հոգևորական՝ Կտրիճ Ներսիսյանի մերձավոր շրջապատից, Ասողիկը, ասել է, որ Կտրիճ Ներսիսյանն ունի բացարձակ իրավունք ցանկացած մասունք նվիրել ցանկացածին՝ անկախ նրանից այդ մարդը աշխարհական է, թե հոգևորական։ Այսինքն՝ ի՞նչ է ասում, ասում է՝ ցանկացածին Կտրիճ Ներսիսյանը կարող է տալ։

Այստեղ մենք հիշում ենք, որ Կտրիճ Ներսիսյանը, ով կուսակրոնության ուխտ է տվել, խախտել է այդ ուխտը և ունի զավակ կամ զավակներ, ովքեր աշխարհական են։ Եվ Կտրիճ Ներսիսյանը, ինչպես ասում է Ասողիկը, կարող է ցանկացած բան նաև նվիրաբերել իր աշխարհական զավակին կամ զավակներին, որոնք էլ իրենց հերթին կարող են նվիրաբերել մեկ ուրիշին կամ երրորդ պետությունների։ Հիմա մեր ընդդիմությունն ասում է, որ մենք ենք հարձակվել եկեղեցու վրա, ոչ թե Կտրիճ Ներսիսյանը»,- նշեց նա։

Այնուհետև նա անդրադարձավ պատգամավոր Լիլիթ Գաստյանի երեկվա ելույթին։ Նա նշել էր, որ եկեղեցում ընծայաբերության դարավոր ավանդույթներ կան։

«Հետաքրքիր է իմանալ, ասենք՝ այդ նույն տրամաբանությամբ Լիլիթ Գալստյանի, կարո՞ղ է Ռոբերտ Քոչարյանն էլ ժամանակին ընծայաբերել է Հայաստանի գույքը Ռուսաստանին, կամ պատրաստվում էր ընծայաբերել Մեղրին Ղարաբաղի դիմաց, կամ, օրինակ, պատրաստվո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանը, ըստ Դատախազության, իր 200 միլիոն դոլարը ընծայաբերել Ղարաբաղից տեղահանվածներին։ Անցած տարի 250 միլիոն վարկ է վերցրել պետությունը, որ Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային հարցը լուծի։ Ես առաջարկում եմ, տիկի՛ն Գալստյան, Ձեր ղեկավարին ասեք, որ իր այդ 200 միլիոնը ընծայաբերի, նվիրի Ղարաբաղից տեղահանվածներին»,- ասաց Կոնջորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։