Ինչ են առգրավել քննիչները․ Հայկ Դեմոյանը մանրամասներ է պատմում իր տան խուզարկությունից

Լուրեր

27.04.2026 | 23:25
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի մասին գրառման համար ֆեյսբուքյան օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել
27.04.2026 | 23:12
Չեխիան Ադրբեջանին նոր մարտական ​​​​ուսումնական ինքնաթիռ է առաջարկում
27.04.2026 | 22:58
Պուտինը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար է նշանակել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն՝ Իգոր Չայկային
27.04.2026 | 22:46
ՀՀ դեսպանն ու Իրանի արդարադատության փոխնախարարն անդրադարձել են երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում համագործակցությանը
27.04.2026 | 22:34
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարն այցով Ադրբեջանում է
27.04.2026 | 22:21
Տեղի է ունեցել սերժանտների երդման հանդիսավոր արարողություն
27.04.2026 | 22:04
Ադրբեջանում ուկրաինական ռազմական խումբ է տեղակայված. Զելենսկիի և Ալիևի հանդիպման հետքերով
27.04.2026 | 21:53
Հայաստանն ու Ադրբեջանը աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում են
27.04.2026 | 21:44
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.04.2026 | 21:30
Ով ինչպես է պատկերացնում Հայաստանի անվտանգությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 21:13
ԱԳ փոխնախարարը Կարմիր խաչի ներկայացուցչի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ կարիքների հարցը
27.04.2026 | 21:00
Անվտանգային սպառնալիքներն աճում են, բայց իշխանությունը մեզ տրամադրում է զվարճանքներ և խաղաղության կեղծ օրակարգ․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 20:50
Սյունիքի մարզում վթարյին ջրանջատում կլինի
27.04.2026 | 20:39
Սամվել Կարապետյանը պատասխանել է թիմակցի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 20:27
ՀՔԱՎ-ը ահազանգում է ընտրովի արդարադատության մասին․ քրեական վարույթ է նախաձեռնվել միայն Ուրիխանյանի հրապարակումների հիմքով
Բոլորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն այսօր ահազանգել էր, որ քննչական մարմինները խուզարկում են իր բնակարանը։ Դեմոյանը Factor.am-ի հետ զրույցում մանրամասներ պատմեց։ Նրա խոսքով՝ քրեական վարույթը, որի շրջանակում այսօր իր բնակարանում քննչական գործողություններ են իրականացվել, նախաձեռնվել է դեռ 2021 թվականին։

«Այդ քրեական գործը հարուցվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հայտարարության հիման վրա, որ, իբր, թանգարանում հափշտակություններ են տեղի ունեցել»,- ասաց Դեմոյանը։ Ըստ նրա՝ այս գործով հարցաքննվել է երեք անգամ, որից երկուսը՝ իր նախաձեռնությամբ։

«Հենց առաջին հարցաքննության ժամանակ պարզ էր, որ Հարություն Մարությանը գիտակցաբար կեղծ տվյալներ է նախաքննությանը ներկայացրել, որը քրեորեն պատժելի արարք է։ Եվ ներկայացված ցանկի պատճենի վրա ես արել եմ գրառում, այսինքն՝ ցուցմունք եմ տվել գրավոր, որ Մարությանի կողմից ներկայացված ցանկը կեղծ է, քրեորեն պատժելի արարք է, և ստորագրել էի։ Գործը վարող քննիչը՝ Լուսինե Հայկյանը, մեկ շաբաթ հետո ինձ հայտնել էր, որ իմ այդ ցուցմունքը կորել է իր սենյակից։ Հասկանո՞ւմ եք, չէ։ Ասում եմ՝ ո՞նց է կորել։ Բա՝ կորել է, չենք գտնում։ Հասկանում եք՝ ինչո՞ւ, որովհետև Մարությանին պետք է առաջինը դատեին»,- պատմեց Դեմոյանը։

Նրա փոխանցմամբ՝ միայն այն բանից հետո, երբ ինքը ֆեյսբուքյան գրառում է արել՝ բարձրաձայնելով տեղի ունեցածը և դա որակել «խայտառակություն», ստացել է գրավոր պատասխան, թե, իբր, ցուցմունքը հայտնաբերվել է։ Նրա գնահատմամբ՝ այս ամենը վկայում է գործի անհասկանալի և կասկածելի ընթացքի մասին։

«Հիմա վերջապես որոշել են ինձանից սկսել՝ վախեցնելով, որ այդ մասին չխոսեմ, չբարձրաձայնեմ, քանի որ անունները շատ հնչեղ են՝ Արարատ Միրզոյան, Վլադիմիր Վարդանյան, Արայիկ Հարությունյան, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյան, Հարություն Մարության, Սուրեն Մանուկյան. և սա պաշտոնյաների ամբողջ ցանկը չէ»,- պնդեց Դեմոյանը։

Նրա խոսքով՝ այսօր իրականացված խուզարկության արդյունքում առգրավվել է լատունից (արույր) պատրաստված հուշամեդալ՝ թողարկված 2001 թվականին՝ Հայաստանում Քրիստոնեության 1700-ամյակի առիթով։ Ըստ Դեմոյանի՝ այդ հուշամեդալն ինքը գնել է նախորդ տարվա հոկտեմբերին «Վերնիսաժ»-ից՝ 3000 դրամով։
«Առանց ինձ տեղյակ պահելու եկել էին, կինս և դուստրս տանն էին եղել, սկսել էին աշխատանքները՝ առանց ինձ սպասելու։ Մնացածը իմ ներկայությամբ եղավ»,- ասաց Դեմոյանը։

Նա պնդեց, որ իր տան խուզարկությունը ուղիղ կապված է Արայիկ Հարությունյանի՝ նախօրեին արված գրառման հետ։ Այդ գրառմամբ պաշտոնյան հայտնել էր, որ պատրաստվում է դիմել դատարան՝ Դեմոյանի «զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելու պահանջով»։ Իսկ այդ գրառման մեջ Հայկ Դեմոյանը Արայիկ Հարությունյանին մեղադրել էր, որ նա «ներխուժել է Հայոց ցեղասպանության թանգարան, յուրացրել աշխատավարձ, հովանավորել գողություններ» և հարցրել պաշտոնյային՝ արդյոք չի ցանկանում ««Ոսկե չակուջ» վարչապետական փոխանցիկ մրցանակը հանձնել ընկեր Ֆիդանին՝ որպես առհավատչյա Ծիծեռնակաբերդում «փայլուն» կերպով կատարած աշխատանքի»:

Նախկին պաշտոնյայի համոզմամբ՝ անհրաժեշտ է վերաբացել 2007 թվականի քրեական գործը՝ հասկանալու համար, թե ով է հարցաքննվել և ինչ ցուցմունքներ են տրվել։

Մինչդեռ ԱԳՆ-ից հերքում են Հայկ Դեմոյանի պնդումները Արարատ Միրզոյանի վերաբերյալ։ Մամուլի քարտուղար Անի Բադալյանը Factor am-ի հարցմանն ի պատասխանեց նշեց, որ «նշյալ անձի կողմից զրպարտության, ինչպես նաև սուտ տեղեկությունների տարածման հիման վրա Արարատ Միրզոյանն իր պատվին և արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցման հայցով դեռևս անցած տարի դիմել է դատարան»։

Արփի Հակոբյան