Խուզարկում են Հայկ Դեմոյանի բնակարանը
Քաղաքականություն
19.01.2026 | 16:47
Քննչական մարմինները մուտք են գործել Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի բնակարան և առանց նրա ներկայության խուզարկություն են իրականացնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ինքը՝ Դեմոյանը։
Factor TV-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնում են՝ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ: Թե ինչ վարույթի՝ գերատեսչությունից չեն մանրամասնում։