Դուգինը սպառնաց․ ՀՀ-ն վտանգի տակ է ՌԴ-ից՝ ռուսական կայսերապաշտությունը արթուն գազան է․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-23 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
18.08.2026 | 19:29
Երևանում, Արարատյան դաշտում ու 3 մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
18.08.2026 | 19:14
Եվրաինտեգրման հանձնաժողովը չպետք է լինի կառավարության կցորդը․ Արեգա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Կրեմլի գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի և քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի՝ Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված վերջին սպառնալիքներին։ Ըստ Դալլաքյանի՝ Դուգինի այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է դառնա աշխարհի երեք հզորագույն կենտրոններից մեկը և չպիտի հանդուրժի Հայաստանի կամ Վրաստանի սուվերենությունը, իրականում Մոսկվայի թուլության խոստովանությունն է։

Դալլաքյանի գնահատմամբ՝ Կրեմլի խոսափողների հայտարարությունները վկայում են այն մասին, որ Ռուսաստանը ձախողվել է Ուկրաինայում․ «Ռուսաստանը խոստովանում է, որ ռուս-ուկրաինական պատերազմում ֆիասկոյի է ենթարկվել․․․ և չի կարողանում այլևս որևէ տարածաշրջանում ցույց տալ իր ներուժը»։

Քաղաքագետը կասկածի տակ է դնում Ռուսաստանի՝ որպես համաշխարհային բևեռի հավակնությունները՝ մատնանշելով տնտեսական անդունդը․ «Ռուսաստանի տնտեսությունը 12 անգամ ավելի փոքր է, քան Եվրամիության տնտեսությունը։ Առանց տնտեսության պատերազմ անհնար է վարել»։ Նա հավելել է, որ միակ բաղադրիչը, որով Ռուսաստանը կարող է մրցակցել, միջուկային զենքն է, ինչը նրան դարձնում է ոչ թե երրորդ, այլ չորրորդ կամ հինգերորդ կենտրոնը։

Դալլաքյանը շեշտում է, որ Ռուսաստանի համար Հայաստանն ու Ղազախստանը հիմնական թիրախներն են՝ պայմանավորված «Միջին միջանցքի» գործոնով։ Նա նշում է․ «Եթե դուք կորցնում եք Ուկրաինան և ուկրաինացիները ցույց են տալիս, որ կարելի է դիմագրավել Ռուսաստանին, արդեն մյուս հանրապետությունների համար սա դառնում է օրինակ»։ Ըստ նրա՝ Ռուսաստանի թուլությունը նրան դարձնում է առավել ագրեսիվ։

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և Ռուսաստանի կողմից հեղաշրջման հնարավոր փորձերին՝ Դալլաքյանը նկատել է, որ Մոսկվան այս պահին այլընտրանք չունի։ «Վլադիմիր Պուտինը չի կարող փոխել Նիկոլ Փաշինյանին իր ցանկացած անձնանցով․․․ իրենց հարակից ուժերով չեն կարողանում հեռացնել»,- նշել է բանախոսը։

Ավելին, նա պնդում է, որ ՀՀ վարչապետը Կրեմլի համար դասական իմաստով հակառուս չէ․ «Նիկոլ Փաշինյանը կլասիկ իմաստով հակառուս չէ, ո՛չ Զելենսկի է, ո՛չ Մայա Սանդու է, ո՛չ Սահակաշվիլի․․․ Նիկոլ Փաշինյանը որևէ կարմիր գիծ չի խախտում Վլադիմիր Պուտինի համար։ Նա չի դուրս եկել ՀԱՊԿ-ից, չի ստորագրել համաձայնագիր ԱՄՆ-ի հետ»։ Ըստ Դալլաքյանի՝ Պուտինը գիտի, որ եթե այս ստատուս-քվոյով նախկինները վերադառնան, Փաշինյանը խնդիր չի ունենա, իսկ ժողովուրդը նախկիններին չի ընտրի։

Խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին՝ Դալլաքյանը նշել է, որ Թրամփի վարչակազմի գալով Իրանի շուրջ օղակը սեղմվում է, սակայն Իրանը հեշտ հանձնվող չէ․ «Իրանը Վենեսուելա չէ․․․ ունի պրոքսի գործիքներ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան