Հայ-թուրքական սահմանի բացման նոր ժամկետ․ Ռուբինյանը ոչ հերքում է, ոչ հաստատում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
Բոլորը

Փետրվարի 1-ից Անկարան, հնարավոր է, Հայաստանի հետ սահմանը բացի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Factor TV-ին հայտնի դարձած այս տեղեկությունը պաշտոնական Երևանը ուղիղ չի հերքում։ Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ զարգացումների մասին պատշաճ տեղեկատվություն կտրամադրեն։

Հայ-թուրքական կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը նույնպես այս հարցի հետ կապված սակավախոս է։ Սահմանը մասնակի բացելու վերաբերյալ տեղեկություններն ուղիղ ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում․ «Միայն կասեմ այն, որ թուրքական կողմը վերականգնում է «Ալիջան» անցակետը»։

Դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանն ու Թուրքիան դեռևս 2022 թվականի հուլիսի 1-ին էին հայտնել, որ համաձայնություն կա՝ սահմանը սեղմ ժամկետներում բացել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Չորս տարի շարունակ կողմերը պաշտոնական պարզաբանում չեն ներկայացրել, թե ինչու է ձգձգվում այս որոշման իրագործումը, թեև հայտնի է, որ Անկարան Երևանի հետ հարաբերությունները մշտապես կապել է հայ-ադրբեջանական կարգավորման հետ։

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով․ Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում էր Ադրբեջանին և սուր էր արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման արշավին։ Արցախյան պատերազմից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը Երևանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններում չէ, վերջին շրջանում էլ պարբերաբար կրկնում է, որ ղարաբաղյան շարժման շարունակություն թույլ չի տալու։

44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականի դեկտեմբերին, կողմերը հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

Թուրքագետ Նելլի Մինասյանի կարծիքով՝ 2022 թվականից ի վեր սահմանը բացելու պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել, քանի որ Թուրքիան չի ցանկացել ռեալ քայլեր ձեռնարկել։ Ըստ նրա՝ վերջին զարգացումները, այդ թվում՝ TRIPP-ի հետ կապված, ազդել են Անկարայի դիրքորոշման վրա։ Մինասյանը կարծում է, որ Թուրքիայի որոշման վրա ազդեցություն են ունեցել նաև հայ-ադրբեջանական գործընթացները։

Մի քանի օր առաջ թուրքական Anadolu լրատվական գործակալությունը հայտնել է, որ Հայաստանի հետ սահմանին գտնվող «Ալիջան» անցակետում աշխատանքները 90 տոկոսով ավարտված են։ Սահմանի այս հատվածի հայկական կողմում «Մարգարա» անցակետն է, որը պատրաստ է շահագործման 2023 թվականից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան