Ռուսական հեղուկ գազը Հայաստան կհասնի Ադրբեջանի տարածքով՝ երկաթուղով

Լուրեր

30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
Բոլորը

Ռուսական հեղուկ գազը շուտով Ադրբեջանի տարածքով՝ երկաթուղու միջոցով կներմուծվի Հայաստան։ Այս մասին Factor.am-ին հայտնեց էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը։

Վերջին օրերին հանրապետությունում հեղուկ գազը վաճառվում է ռեկորդային բարձր գնով՝ հասնելով մինչև 300 դրամի, իսկ որոշ լցակայաններում նույնիսկ դեֆիցիտ է արձանագրվել։

Հայաստանը հեղուկ գազ ներմուծում է Ռուսաստանից և Իրանից։ Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարի խոսքով՝ այս պահին Իրանից ներմուծումը հնարավոր չէ՝ այդ երկրում ծավալվող իրադարձությունների պատճառով, իսկ Ռուսաստանից ներմուծմանը խոչընդոտում է Վերին Լարսի անցակետի փակ լինելը։

«Այս խնդիրը շուտով կլուծվի, քանի որ կկարողանանք ռուսական հեղուկ գազը Հայաստան ներմուծել երկաթուղու միջոցով՝ Ադրբեջանի տարածքով»,- ասաց Շաբոյանը։

Թե կոնկրետ երբ կներմուծվի հեղուկ գազը և որ ընկերությունը կամ ընկերություններն են իրականացնելու ներմուծումը, նախարարությունից դեռևս չեն հստակեցնում։

Ի դեպ, Կառավարության վերջին նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, անդրադառնալով հեղուկ գազի թանկացման խնդրին, ասել էր, թե բոլոր գործարարներին առաջարկել են օգտվել երկաթուղային հաղորդակցությունից:

«Կարծում եմ, որ առաջիկայում այդ հարցը մեկընդմիշտ կկարողանանք լուծել, որովհետև երկաթուղային հաղորդակցությունն այդպիսի խնդիրների առաջ չի կանգնում, ինչպես Վերին Լարսը»,- նշել էր Պապոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նույն նիստի ընթացքում վստահեցրել էր, որ այս տարի դեկտեմբերին հեղուկ գազի թանկացման հարց այլևս չի լինի։ Փաշինյանը դա բացատրել էր մակատակարարումների տարբեր ուղիներ ու աղբյուրներ ունենալով։

 

Արփի Հակոբյան