Նախիջևանի դպրոցներում ջեռուցումն անջատվել է՝ գազի սահմանաչափի գերազանցումը կանխելու համար

Լուրեր

07.03.2026 | 12:34
Ֆինն Գերագուսյանը գոլ է խփել Հայաստանի հավաքական հրավիրվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 12:16
Երուսաղեմում պայթյուն է որոտացել․ ԶԼՄ-ներ
07.03.2026 | 11:55
«Էս ո՞ւր եք տանում, տվեք օգնեմ». Փաշինյանն Աշտարակում օգնեց կնոջն առևտուրը տուն հասցնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 11:36
RAF-ը հաստատել է Արման Ծառուկյանի և Ջորջիո Պուլասի ռևանշ մենամարտը
07.03.2026 | 11:33
Վիետնամում այս պահին գտնվում է ՀՀ 12 քաղաքացի. դեսպանություն
07.03.2026 | 11:18
Իսրայելը Իրանի ստորգետնյա բալիստիկ հրթիռների գործարանի ու ռազմական ակադեմիայի վրա շուրջ 230 ռումբ է նետել․ TheTtimes of Israel
07.03.2026 | 11:00
Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել ՀՀ 41 քաղաքացի. ԱԳՆ մամուլի խոսնակ
07.03.2026 | 10:35
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն. մոտ 324 միլիոն դրամ արժեքով գույքը հանձնվել է ՀՀ-ին
07.03.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 7-ի դրությամբ
07.03.2026 | 10:03
Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է
06.03.2026 | 23:30
ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են հետաքննել Վաշինգտոնում Ալիևի անվտանգության աշխատակիցների հետ կապված միջադեպը
06.03.2026 | 23:27
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.03.2026 | 23:19
Քաղաքացին ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա է նետել. մեկ անձ ձերբակալվել է
06.03.2026 | 23:10
Իսրայելում այս պահին գտնվում է մոտ 20 ՀՀ քաղաքացի, մեծ մասի հետ դեսպանությունը մշտական կապի մեջ է. ԱԳՆ
06.03.2026 | 23:04
Արշակունյաց պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Բոլորը

Նախիջևանի որոշ դպրոցներում ջեռուցումն ամբողջությամբ անջատվել է՝ գազի սահմանաչափի գերազանցումը կանխելու համար, մինչդեռ մյուսներում դասարանները ջեռուցվում են շատ թույլ։ Ծնողների մի խումբ այս մասին հայտնել է «Gündəlik Naxçıvan»-ին։ Ըստ նրանց՝ արդյունքում աշակերտները ստիպված են լինում սովորել ցուրտ դասարաններում՝ սառնամանիքային պայմաններում հաստ վերնազգեստ կրելով։ Իրավիճակը հանգեցրել է հիվանդությունների աճի և հաճախելիության կտրուկ անկման։

Ծնողներից Վահիդ Հասանովն ասել է, որ չնայած այս հարցի վերաբերյալ տեղական կրթության նախարարությանն ուղղված բազմիցս դիմումներին՝ որևէ կոնկրետ միջոց չի ձեռնարկվել։

«Ասում են, որ բյուջեն սուղ է, պետք է գումար խնայենք։ Խորհուրդ են տալիս դպրոցական համազգեստի տակ հաստ հագուստ հագնել։ Բայց ցուրտ եղանակին դա էլ չի օգնում, երեխաները ստիպված են բաճկոններով նստել։ Սա նրանց թույլ չի տալիս նորմալ սովորել։ Այս իրավիճակում իմ երեխան գրեթե ամեն շաբաթ հիվանդանում է։ Նա առավոտյան դասի է գնում, բայց երեկոյան կոկորդը ցավում է և ջերմություն ունի։ Հետո բողոքում են նրա հաճախելիությունից»,- ասել է Հասանովը։

Ծնողի խոսքով՝ դպրոցի ղեկավարությունը փորձում է արդարացնել իրավիճակը՝ ասելով, որ տաքացուցիչներն անսարք են։ Սակայն այս բացատրությունը չի բավարարում ծնողներին. «Խնդիրը միայն մեկ դպրոցում չէ։ Նույն իրավիճակն է ինքնավար հանրապետության բոլոր դպրոցներում։ Անհնար է, որ տաքացուցիչը միաժամանակ փչանա բոլոր դասարաններում։ Սա ակնհայտորեն դիտավորյալ ջեռուցում չապահովելու միտում է՝ գումար խնայելու նպատակով»։

Նախիջևանի միջնակարգ դպրոցներից մեկում աշխատող ուսուցիչը նույնպես պնդում է, որ ջեռուցումը միտումնավոր է կրճատվում։ Նրա խոսքով՝ ջեռուցումը նորմալ մակարդակով չի ապահովվում, որպեսզի գազի սահմանաչափը չգերազանցվի։

Ուսուցիչը նշում է, որ այս պայմաններում ուսումնական գործընթացը չի կարող բնականոն շարունակվել. «Երեխաները պետք է սովորեն, այլ ոչ թե սառչեն։ Խնդիրը սահմանափակված չէ միայն մեր դպրոցով։ Նույն իրավիճակն է թե՛ շրջաններում, թե՛ քաղաքի կենտրոնում գտնվող կրթական հաստատություններում։ Ո՛չ մենք, ո՛չ էլ դասղեկները չենք կարող միջամտել այս հարցին։ Մենք ինքներս տաք ենք հագնվում և խորհուրդ ենք տալիս երեխաներին տաք հագուստ հագնել դպրոցական համազգեստի տակից։ Բայց, չնայած դրան, հիվանդությունները շատանում են, հաճախելիությունը՝ նվազում։ Ծնողները չեն ցանկանում իրենց երեխաներին դպրոց ուղարկել»։

Ծնողները և ուսուցիչները պահանջում են, որ համապատասխան հաստատությունները դպրոցներն ապահովեն նորմալ ջեռուցմամբ, գազի սահմանափակումը չկիրառվի երեխաների առողջության հաշվին և խնդիրը շտապ լուծվի։

Ադրբեջանի համապատասխան հաստատությունները դեռևս մեկնաբանություններ չեն արել այս հարցի վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի