Էրդողանը մեծ դիվիդենտ ստացավ՝ չքանում է քրդական պետություն ստեղծելու ծրագիրը, նրանք զինաթափվում են․ Սագո Արեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.01.2026 | 23:38
Ռուբիոն բարձր է գնահատել Ադրբեջանի կառավարության կողմից Հայաստան վառելիքի մատակարարումները
19.01.2026 | 23:30
SleepFM. մինչ քնած եք՝ ԱԲ-ն գնահատում է 130 հիվանդության զարգացման ռիսկը
19.01.2026 | 23:21
Ֆրանսիական հեռուստատեսությունն առաջին անգամ ցուցադրել է Լուվրի կողոպուտի կադրերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.01.2026 | 23:13
Մոլդովան սկսել է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը
19.01.2026 | 22:59
Բուլղարիայի նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին
19.01.2026 | 22:48
Ձյուն և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
19.01.2026 | 22:37
Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալները կաճեն. դեսպանը հանդիպել է Անտոնին Ֆինկելնբուրգի հետ
19.01.2026 | 22:24
Ինչ են առգրավել քննիչները․ Հայկ Դեմոյանը մանրամասներ է պատմում իր տան խուզարկությունից
19.01.2026 | 22:16
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Իտալիայի ԱԳՆ-ների միջև
19.01.2026 | 22:14
Նախիջևանի դպրոցներում ջեռուցումն անջատվել է՝ գազի սահմանաչափի գերազանցումը կանխելու համար
19.01.2026 | 22:04
Վթար Վանաձոր քաղաքում․ կան տուժածներ
19.01.2026 | 21:50
Չինաստանում 2025 թվականին ծնելիության ռեկորդային ցածր մակարդակ է գրանցվել
19.01.2026 | 21:38
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
19.01.2026 | 21:25
Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
19.01.2026 | 21:12
Մահացել է հագուստի դիզայներ Վալենտինո Գարավանին՝ Valentino նորաձևության տան հիմնադիրը
Բոլորը

Բեկումնային զարգացում կա Սիրիայում։ Կառավարությունը և քրդական զինված ուժերը կիրակի համաձայնության են հասել՝ քրդական քաղաքացիական և ռազմական կառույցները կենտրոնական կառավարության վերահսկողության տակ դնելու շուրջ։ Սրանով վերջ է դրվել մի քանի օր ընթացող մարտերին: ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը ողջունել է «առանցքային բեկումնային պահը»: Սիրիական ժողովրդավարական ուժերի ղեկավար Մազլում Աբդին ավելի ուշ հայտարարությամբ հաստատել է, որ խմբավորումը համաձայնել է հեռանալ երկու նահանգներից՝ Դեյր էզ Զորից և Ռաքքայից: Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Սագո Արեանը Factor TV-ի եթերում վերլուծել է ստեղծված իրավիճակը՝ անդրադառնալով քրդական գործոնին, Թուրքիայի նկրտումներին և Իրանի դիրքերի թուլացմանը։

Ըստ Արեանի՝ Սիրիայի կենտրոնական պետություն ստեղծելու ճանապարհին կան չորս հիմնական խանգարող առանցքներ, որոնցից մեկը քրդերն են։ Նա նշում է, որ քրդերը վերահսկում են երկրի ռազմավարական կարևորություն ունեցող տարածքները․ «Քրդերը մինչև երեկ տիրապետում էին Սիրիայի նավթային, գազային ամենակարևոր տարածքները… Մեկ խոսքով՝ միասնական Սիրիա ստեղծելու գաղափարի շուրջ կարևոր անկյունադարձային օր էր»։

Նա նկատում է, որ քրդերը հարկադրված են այս քայլին գնացել, ըստ էության՝ նահանջելով քրդական պետություն ստեղծելու գաղափարից․ «Քրդերը դուրս եկան որպես թղթե արջ։ Մենք շատ ավելի ուժեղ զորք մը կնախատեսեինք… Այսօր իրավիճակը պիտի փոխվի, և տեսնենք, թե կաշխատի՞ այս ամեն ինչը»։

Անդրադառնալով Թուրքիայի դերակատարությանը՝ Սագո Արեանn ընդգծում է, որ Անկարայի համար առաջնային խնդիրը սահմանային անվտանգությունն է և քրդական պետության ստեղծման բացառումը։ Սակայն, ըստ նրա, Թուրքիան նաև տնտեսական շահեր ունի, հատկապես՝ Հալեպի հետ կապված․ «Հալեպը կարևոր առանցք է Թուրքիայի տնտեսության համար… Այսօր այդ համակրանքը ագրեսիայի համակրանք չէ, ի հեճուկս անցյալի։ Ընդհակառակը՝ գործակցության ոգի մը կա, և Թուրքիան պետք ունի արաբներուն հետ խոսելու, նաև իր արտադրությունը բերելու Հալեպ»։

Արեանի դիտարկմամբ՝ Միացյալ Նահանգների համար կարևորագույն խնդիրը Սիրիայի և Իսրայելի միջև խաղաղության հաստատումն է։ Նա նշում է, որ Վաշինգտոնը վստահելի է համարում Սիրիայի նոր առաջնորդ Ահմադ ալ-Շարաին․ «Նախագահ Թրամփը ըսավ, որ մեզի համար շատ վստահելի անձ մըն է Ահմադ Շարան… Ամերիկայի համար ամենահիմնականը այն է, որ գտնվի լեզու մը Սիրիայի և Իսրայելի միջև»։

Խոսելով Իրանի մասին՝ վերլուծաբանը կարծիք է հայտնում, որ չնայած Թեհրանի դիրքերի թուլացմանը («Դիմադրության առանցքի» պարտությանը), ԱՄՆ-ը շահագրգռված չէ Իրանի իսլամական ռեժիմի ամբողջական տապալմամբ, քանի որ այլընտրանքը կարող է քաոս լինել․ «Խորքային համոզում մը ունիմ, որ Միացյալ Նահանգների համար այս իշխանությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը անփոխարինելի է։ Եվ ամեն անգամ, որ մենք կնկատենք, թե ինչպես կթեժանա իրավիճակը Իրանի մեջ, Միացյալ Նահանգները ամեն ինչ կնե, որ այս իշխանությունները մնան»։

Արեանը մեջբերում է Իրանի հոգևոր առաջնորդ Խոմեյնիի հայտնի խոսքը՝ բնութագրելու ԱՄՆ-Իրան հարաբերությունների բարդությունը. «Միացյալ Նահանգների հետ թշնամությունը վտանգավոր է, բայց բարեկամությունը՝ մահացու»։

Ամփոփելով՝ Սագո Արեանը նշում է, որ Սիրիան դեռևս գտնվում է անցումային, «կիսահրաբխային» վիճակում, և վերջնական կայունության հասնելու համար դեռ երկար ժամանակ կպահանջվի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան