Քրդական SDF-ը համաձայնության է եկել Սիրիայի իշխանությունների հետ

Լուրեր

19.01.2026 | 20:30
Քնում են մեքենայում, սպասում օրերով․ հայկական բազմաթիվ բեռնատարներ մնում են Վրաստանի և ՌԴ տարածքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.01.2026 | 20:24
Որ ճանապարհներն են փակ. իրավիճակը 20:00-ի դրությամբ
19.01.2026 | 20:10
Դանիան որոշել է բաց թողնել Դավոսի ֆորումը՝ Գրենլանդիայի շուրջ իրավիճակի պատճառով
19.01.2026 | 20:00
Վարչապետն առաջարկել է Պուտինին՝ վերականգնեք երկաթուղին և ստացեք շահաբաժին, թե չէ՝ ուրիշներին կպատվիրակենք․ Հայկ Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.01.2026 | 19:51
Հայ-թուրքական սահմանի բացման նոր ժամկետ․ Ռուբինյանը ոչ հերքում է, ոչ հաստատում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.01.2026 | 19:43
Թուղթը պետք է ամբողջությամբ դուրս գա համակարգից. Փաշինյանը՝ Էկոնոմիկայի նախարարությունում
19.01.2026 | 19:36
Թրամփը Լուկաշենկոյին նույնպես հրավիրել է միանալ Գազայի Խաղաղության խորհրդին
19.01.2026 | 19:27
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի վարչապետին
19.01.2026 | 19:12
ՌԴ-ում լրագրողի են դատում՝ Վրաստանի պատերազմի հետ կապված ռազմական «ֆեյքերի» գործով
19.01.2026 | 19:00
Էրդողանը մեծ դիվիդենտ ստացավ՝ չքանում է քրդական պետություն ստեղծելու ծրագիրը, նրանք զինաթափվում են․ Սագո Արեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.01.2026 | 18:54
Տեղյա՞կ եք, որ եթե հանդիպենք մի պատարագի, Դուք ինձ եք համբուրելու, ես էլ Ձեզ․ Ռուբինյանը՝ Դանիելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.01.2026 | 18:45
Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում
19.01.2026 | 18:37
Ընծայաբերման, մասունքներ նվիրելու դարավոր ավանդույթներ կան․ Լիլիթ Գաստյանը՝ Սուրբ Գեղարդի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.01.2026 | 18:31
Կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ՊԵԿ-ի 2 գլխավոր օպերլիազորներ․ նրանք մեղադրվում են 9 մլն դրամ կաշառք ստանալու համար․ Հակակոռուպցիոն կոմիտե
19.01.2026 | 18:28
Եվրոպական առաջնորդները ծրագրում էին Դավոսում քննարկել ուկրաինական պատերազմը, բայց առաջին պլանում հիմա Գրենլանդիան է. FT
Բոլորը

Սիրիայի կառավարական զորքերը կիրակի շարունակել են առաջխաղացումը Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) դեմ՝ գրեթե լիակատար վերահսկողություն հաստատելով Ռաքքայի նկատմամբ, որն «Իսլամական պետության» նախկին մայրաքաղաքն էր, և որը գրեթե ինը տարի առաջ գրավվել էր քրդերի գլխավորած աշխարհազորայինների կողմից՝ Միացյալ Նահանգների օգնությամբ, գրում է Al Monitor-ը։

Ժամեր անց Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է քրդերի գլխավորած աշխարհազորի փաստացի կապիտուլյացիայի մասին։ Սիրիական պետական ​​լրատվամիջոցները հրապարակել են Շարաայի լուսանկարը՝ համաձայնագրի տեքստը ձեռքին, որի պայմանները Դամասկոսի օգտին են։ Նշվում է, որ համաձայնագիրը հավանության է արժանացել SDF-ի գլխավոր հրամանատար Մազլում Քոբանիի կողմից, որն այսօր պետք է մեկներ Դամասկոս՝ փաստաթուղթը ստորագրելու ԱՄՆ Սիրիայի հարցով դեսպան Թոմ Բարաքի ներկայությամբ։ Սակայն Քոբանին, ի վերջո, փաստաթուղթը ստորագրել է հեռակա կարգով։

X-ում գրառման մեջ Բարաքը գովաբանել է կողմերին «կառուցողական ջանքերի» և «միասնական Սիրիայի համար նոր երկխոսության և համագործակցության ճանապարհ հարթելու» համար։

«Երկու մեծ սիրիացի առաջնորդներ, որոնք առաջնորդվում են իրենց երկիրն ու ժողովրդին բռնապետությունից ազատագրելու ընդհանուր տեսլականներով, այժմ միավորվել են՝ բոլոր սիրիացիների համար ավելի պայծառ ապագա կերտելու համար»,- նշել է Բարաքը։

Եթե համաձայնագիրը լիարժեք իրականացվի, հավանաբար, վերջ կդրվի սիրիացի քրդերի քաղաքական ինքնավարության հույսերին, նաև մեծ քաղաքական հաղթանակ կլինի Շարաայի համար, քանի որ նա ձգտում է ընդլայնել իր վերահսկողությունն ամբողջ երկրում մեկ տարվա անկայուն կառավարումից հետո, որը տեղի ունեցավ անցյալ տարի ալևիների և դրուզների զանգվածային սպանությունների ժամանակ։ Դիտորդները նշում են, որ համաձայնագրի շատ դրույթների կիրառման համար ամիսներ, եթե ոչ տարիներ կպահանջվեն։

Համաձայնագիրը սահմանում է համապարփակ հրադադար առաջնագծի և շփման գծի բոլոր հատվածներում SDF-ի և կառավարական ուժերի միջև, նաև կոչ է անում Ռաքքա և Դեյր էզ-Զոր նահանգների՝ տարածաշրջանի բոլոր սահմանային անցակետերի, նավթահանքերի և գազի հանքավայրերի լիարժեք հանձնման Սիրիայի կառավարությանը։

Փաստաթուղթը նաև կոչ է անում SDF-ի ռազմական և անվտանգության անձնակազմի լիարժեք ինտեգրմանը Սիրիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների կառուցվածքներում։ Սա SDF-ի կողմից մեծ զիջում է, որը պնդում էր մի քանի դիվիզիաներ և բրիգադներ պահպանելու հարցում։ Դամասկոսը սկզբում համաձայնել էր այս առաջարկին, սակայն հետագայում կոշտացրել էր դիրքորոշումը։

SDF-ի տրամադրության տակ մնացել են միայն տեղական ոստիկանական ուժեր Թուրքիային սահմանակից Քոբանի քաղաքի համար։ Սակայն ծանր զենքերը պետք է դուրս բերվեն Քոբանիից, որը դարձել էր քրդական դիմադրության խորհրդանիշ, երբ 2014 թվականին պաշարվել էր ԻԼԻՊ-ի կողմից:

Ինքնավարության կամ էթնիկ իրավունքների մասին համաձայնագրում որևէ հղում չկա։ Փոխարենը, փաստաթղթում հղում է արվում Շարաայի կողմից ուրբաթ ստորագրված անսպասելի հրամանագրին, որը քրդերենը սահմանում է որպես «ազգային», բայց ոչ պաշտոնական լեզու, իսկ մարտի 21-ը՝ քրդական Նոր տարին, ճանաչում է որպես պաշտոնական տոն։

Ինտեգրման հարցով բանակցությունները փլուզման եզրին էին հունվարի 6-ից ի վեր, երբ Դամասկոսն իր զորքերը ուղարկեց Հալեպի երկու քրդաբնակ թաղամասեր՝ պահանջելով, որ զինված քուրդ մարտիկները լքեն քաղաքը, ինչը նրանք արեցին մի քանի օր տևած ծանր բախումներից հետո: Լարվածությունը հետագայում թուլացնելու նպատակով Քոբանին հրամայեց դուրս բերել իր զորքերը Դեյր Հաֆերից և Մեսկենեից, նախքան շաբաթ օրը Էրբիլում կայանալիք, ըստ կանխատեսումների՝ SDF-ի հրամանատարի և Բարաքի միջև բեկումնային հանդիպումը: Այնուամենայնիվ, հանդիպումն ավարտվել է անորոշ արդյունքով, քանի որ կառավարական ուժերը սաստկացրել են իրենց հարձակումը, և մեկ օր անց «ամեն ինչ ավարտվել է»։

Ըստ հրապարակման՝ այս իրավիճակում մեկ այլ մեծ հաղթող է Թուրքիան։ Համաձայնագիրն արտացոլում է գրեթե բոլոր այն պայմանները, որոնք Անկարան պահանջել է սիրիացի քուրդ պաշտոնյաներից, մասնավորապես, SDF-ի լիակատար լուծարում և ինքնավար վարչակազմի լիազորություններից զրկում։ Համաձայնագրում նաև նշվում է, որ SDF-ը հանձնառու է՝ վտարել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության բոլոր ոչ սիրիացի անդամներին, որոնք գտնվում են «Սիրիայի Արաբական Հանրապետության սահմաններից դուրս՝ ինքնիշխանությունը և տարածաշրջանային կայունությունն ապահովելու համար»։ Այն չի նշում, թե ուր կգնան PKK-ի զինյալները։

2024 թվականից ի վեր Թուրքիան գաղտնի բանակցություններ է վարում բանտարկված քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ՝ ձգտելով համաձայնության գալ PKK-ն SDF-ի հետ միասին լուծարելու վերաբերյալ, որի վրա նա նույնպես որոշակի ազդեցություն ունի։ Անցյալ տարվա մայիսին PKK-ն հայտարարեց իր լուծարման և զինաթափման մասին՝ ի պատասխան Օջալանի կողմից փետրվարին հրապարակված հայտարարության։ SDF-ը պնդում է, որ Օջալանի հրամաններն իրենց չեն վերաբերում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի