Սիրիայի բանակը անցել է Եփրատը և հարձակվել քրդերի դիրքերի վրա

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Սիրիայի կառավարամետ զորքերն ու ՆԳ նախարարության ուժերը քրդական աշխարհազորայիններին դուրս են մղել Եփրատ գետի աջ ափից, անցել գետը և առաջ են շարժվում երկրի հյուսիս-արևելքում գտնվող տարածքների խորքը, որոնք քրդերը վերահսկում էին երկար տարիներ։ Այդ մասին հայտնում է Սիրիայի պետական Sana գործակալությունը։

Ըստ այդ տվյալների՝ քրդական «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) մարտիկները դուրս են մղվել Էթ-Թաբկա քաղաքից, որտեղ գտնվում է Էլ-Ասադ ջրամբարի պատնեշը։ Այնտեղ տեղակայված է խոշոր հիդրոէլեկտրակայան, որը կառուցվել է 1970-ականներին՝ ԽՍՀՄ աջակցությամբ։

Սիրիայի նոր իշխանություններն արդեն հայտարարել են, որ կվերագործարկեն ՀԷԿ-ը, որը երկար տարիներ գտնվում էր քրդերի վերահսկողության տակ, և էլեկտրաէներգիա կմատակարարեն տեղի բնակիչներին։

Սիրիայի նոր իշխանությունները՝ նախկին իսլամիստական խմբավորման առաջնորդ Ահմեդ աշ-Շարաայի գլխավորությամբ, մեղադրում են SDF-ին այն բանում, որ նրանց շարքերում դեռևս կան Բաշար Ասադի կողմնակիցներ, ինչպես նաև Քրդական աշխատավորական կուսակցության անդամներ։ Վերջինիս դեմ պայքարում են Թուրքիայի իշխանությունները, որոնք աջակցում են աշ-Շարաային։

Քրդերը երկար ժամանակ ԱՄՆ-ի դաշնակիցներն էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Նրանք աշ-Շարաային մեղադրում են իսլամիստների հետ կապերի մեջ և չեն վստահում իրենց իրավունքները հարգելու նրա խոստումներին։