Մակրոնը կոչ է արել ԵՄ-ին պատասխանել ԱՄՆ-ին «առևտրային բազուկայով»

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպական առաջնորդներին կոչ է արել ակտիվացնել ԵՄ-ի հակահարկադրանքի գործիքը (Anti-Coercion Instrument, ACI), որը հաճախ անվանում են «առևտրային բազուկա»։ Սա պետք է դառնա պատասխան ԱՄՆ-ի ծրագրերին՝ մաքսատուրքեր սահմանելու եվրոպական երկրների նկատմամբ Գրենլանդիայի շուրջ իրավիճակի պատճառով։ Այդ մասին հաղորդել են ֆրանսիական AFP գործակալությունն ու գերմանական dpa-ն՝ հղում անելով աղբյուրներին։

ACI-ն Եվրամիության կողմից նախապես մշակված կանոնակարգ է, որը թույլ է տալիս արագորեն սահմանափակել այն երկրի ապրանքների և ծառայությունների ներմուծումը, որը ԵՄ-ի վրա քաղաքական ճնշում է գործադրում։ Մինչ այժմ «առևտրային բազուկան» երբեք չի կիրառվել։

Մակրոնին մոտ աղբյուրների խոսքով՝ Փարիզը Վաշինգտոնի գործողությունները համարում է «անընդունելի սպառնալիքներ»։

Բացի այդ, Մակրոնի կարծիքով՝ Գրենլանդիայի շուրջ վեճի հարցում ԱՄՆ-ի մոտեցումը կասկածի տակ է դնում 2025 թվականի հուլիսին ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված սակագնային համաձայնագիրը, որը ձեռք էր բերվել Դոնալդ Թրամփի առաջին սպառնալիքների փուլից հետո։

Այդ ժամանակ ԵՄ-ն համաձայնել էր, որ չի սահմանելու մաքսատուրքեր ԱՄՆ-ի նկատմամբ, սակայն եվրոպական ապրանքների մատակարարումները ԱՄՆ կհարկվեն ամերիկյան 15% մաքսատուրքերով, իսկ պողպատի և ալյումինի դեպքում՝ 50%։ Բրյուսելը նաև խոստացել էր լրացուցիչ 600 միլիարդ դոլարի ներդրումներ ԱՄՆ-ի տնտեսության մեջ և ամերիկյան էներգակիրների գնումներ՝ 750 միլիարդ դոլարի չափով՝ չհաշված ՆԱՏՕ-ի շրջանակում նոր պաշտպանական պատվերները։