ՆԳՆ-ն թույլ չի տվել իրանցիներին Երևանում երթ անցկացնել. քաղաքապետարանը թույլատրել է, ապա չեղարկել թույլտվությունը

Լուրեր

30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
Բոլորը

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը այսօր թույլ չի տվել Երևանում բնակվող Իրանի քաղաքացիներին բողոքի երթ անցկացնել ՀՀ-ում Իրանի դեսպանատնից դեպի Կապույտ մզկիթ։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում փոխանցեց Իրանի քաղաքացի, ակցիայի կազմակերպիչներից Էսան Սահրադիանը։

«Ոստիկանությունը խցանումներն է պատճառ բռնել, ասացին՝ խցանումներ եք սարքում և այլն, բայց դա իրական պատճառ չէ։ Մենք քաղաքապետարանից թույլտվություն ենք ստացել»,- ասաց նա։

Factor.am-ը Երևանի քաղաքապետարանի կայքից տեղեկացավ, որ իրանցիները հավաքի ու երթ անցկացնելու մասին քաղաքապետարանին իրազեկել են հունվարի 14-ին։ Իրանի քաղաքացիներն այս և ավելի վաղ արված ակցիաներով իրենց դժգոհությունն են հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Քաղաքապետարանի կայքում հունվարի 15-ին իրազեկումն ի գիտություն ընդունելու վերաբերյալ հրապարակում է արվել։ Ակցիայի մասնակիցը Factor.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ ՀՀ-ում իրենց խաղաղ երթը չեղարկվել է Իրանի դեսպանի վերջին հայտարարությունների պատճառով։

«Պարսկաստանի դեսպանի ասածներից մեկ օր հետո թույլտվությունը մերժել են»,- ասաց նա՝ նշելով, որ ոստիկանությունից պարզաբանումներ են խնդրել, բայց որևէ պատասխան չեն ստացել։

Հիշեցնենք՝ ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին դեսպանատան դիմաց անցկացվող ցույցերի վերաբերյալ հայտարարել էր, թե Հայաստանը իրենց դեմ գործողությունների կենտրոն է դառնում. «Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար»:

Այս հայտարարությանն անդրադարձել են թե ՀՀ ԱԳՆ-ն, թե վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր․«Մենք Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ շփումներում բազմիցս ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Իրանի պետական անվտանգության դեմ միջոցներ չի ձեռնարկի, և նույնն ակնկալում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունից։․․․Հայաստանում, ընդհանրապես, 2018-ից էս կողմ երբեք, ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել, և մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետև դա արդեն իրողություն է», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Այսօր Իրանի դեսպանատան մոտից յոթ քաղաքացու բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժնին․ «Ձեռքերը կապած, գլուխները բռնած մտցրել են ավտոյի մեջ ու տարել»,-Factor.am-ին փոխանցեց Էսան Սահրադիանը։

ՆԳՆ-ից արձագանքելով իրանցիների երթը թույլ չտալուն՝ հայտարարել են․ «Երթն արտոնված չէ, այդ իսկ պատճառով արգելվել է երթի իրականացումը, ինչպես նաև հավաքի ընթացքում 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել են վարչական ձերբակալման։ ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝ ապահովելով հասարակական կարգը»,- ասել է կառույցի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Factor.am-ը փորձեց ՆԳՆ-ից լրացուցիչ պարզաբանում ստանալ՝ ինչպե՞ս երթն արտոնված չէ, եթե քաղաքապետարանի կայքում երթը թույլ տալու մասին հրապարակում կա։ ՆԳՆ խոսնակը այս առնչությամբ նշեց, որ թեմայի վերաբերյալ այլ մեկնաբանություն չունի։

Factor.am-ը քաղաքապետարանի կայքում հրապարակված մեկ այլ որոշումից էլ տեղեկացավ, որ երթն անցկացնելու մասին թույլտվությունը չեղարկվել է։ Պատճառների մասին ոչինչ նշված չէ։

Լուսանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի

Նարեկ Կիրակոսյան