600 կմ երկարությամբ էլեկտրագծեր կնորոգվեն. Ռոմանոս Պետրոսյան
Տնտեսություն
16.01.2026 | 19:13
ՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով նախատեսել ենք Երևանում և ՀՀ մարզերում հիմնովին նորացնել շուրջ 500 կմ օդային էլեկտրահաղորդման գծեր և շուրջ 100 կմ մալուխային էլեկտրահաղորդման գծեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«Դա զգալիորեն կնվազեցնի բաշխման ցանցում սպառման ծավալների մեծացման և բեռի ավելացման հետևանքով առաջացող վթարների թիվը»,- գրել է նա։