Դատավոր Երեմ Եսոյանը հերքում է իր առնչությունը «Դոնմալ»-ի հետ կապված կոռուպցիոն գործին

Լուրեր

01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.10.2026 | 09:30
Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և հանդես է եկել հայտարարությամբ
30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Երեմ Եսոյանի կամ այլ դատավորի հետ կապված քրեական հետապնդում հարուցելու մասով Բարձրագույն դատական խորհուրդը որևէ միջնորդություն չի ստացել։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնում է խորհրդի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ երեկ Factor TV-ն հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն դատարան է հանձնել դատավորներին կաշառելու գործը, 3 անձ ամբաստանյալի աթոռին է։ Նրանց թվում են՝ «Դոնմալ» ընկերության տնօրեն Արթուր Մանվելյանը, նրա ընկերը՝ Խաչատուր Գասպարյանը և դատավորների հետ կապն ապահովող Աշոտ Կարապետյանը։ Գործով որևէ դատավոր մեղադրյալի կարգավիճակ չունի։ Մեր տեղեկություններով՝ դատավորներից մեկը, որն ըստ նախաքննական մարմնի կաշառք է ստացել «Դոնմալ»-ից, Երեմ Եսոյանն է։

Քաղաքացիական, սնանկության դատարանների խոսնակ Ալեքսանդրա Հոսեփյանի խոսքով՝ անհարկի շահարկվել է դատավոր Երեմ Եսոյանի անունը, հրապարակվել նրա լուսանկարը։ Նա հերքեց, որ դատավորը որևէ առնչություն ունի նշված քրեական գործի հետ և հրապարակումը կարող է հանրության շրջանում ձևավորել սխալ պատկերացում Եսոյանի վերաբերյալ․ «Միաժամանակ հիշեցնում եմ, որ Ձեր հրապարակմամբ ևս նշված է, որ դատավոր Երեմ Եսոյանի կողմից կայացված դատական ակտը ի վնաս «Դոնմալ» ընկերության է։ Հորդորում եմ չշահարկել դատավորի անունը»։

Ավելի վաղ հայտնել ենք՝ մեղադրական եզրակացության համաձայն՝ «Դոնմալ»-ի տնօրենը և նրա ընկերն ընդունել են կաշառքի չափի վերաբերյալ դատավորների պահանջը, որից հետո միջնորդին են փոխանցել 10.000 դոլարը, նա էլ իր հերթին գումարը տվել է դատավորներին: 

Նախաքննական մարմինը կաշառքի ենթադրյալ դեպքի մասին իմացել է մեկ այլ գործով օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնելիս։