Բաքվում Հնդկաստանի դեմ միջազգային համաժողով է անցկացվել

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Բաքվի նախաձեռնող խումբն Ադրբեջանում անցկացրել է «Ռասիզմ և բռնություն սիկհերի և այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ Հնդկաստանում. ժամանակակից իրականություն» խորագրով միջազգային կոնֆերանս՝ նվիրված Հնդկաստանի կառավարության կողմից էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, իբր, կիրառվող բռնության քաղաքականությանը:

Միջոցառումից հետո Բաքվի նախաձեռնող խումբը և Սիկհերի ֆեդերացիան ստորագրել են փաստաթուղթ-դիմում միջազգային հանրությանը՝ կոչով «համաշխարհային գործողություններ ձեռնարկել սիկհերի նկատմամբ բռնության դեմ»։

Միջոցառմանը մասնակցել են Փենջաբի մարդու իրավունքների և փոքրամասնությունների նախարար Ռամեշ Սինգհ Արորան և այլ պաշտոնյաներ, ինչպես նաև սիկհ համայնքի հայտնի ներկայացուցիչներ Կանադայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից, վերլուծական կենտրոնների ղեկավարներ, մարդու իրավունքների և էթնիկ փոքրամասնությունների ոլորտում աշխատող արտասահմանյան համալսարանների գիտնականներ, ինչպես նաև անհատներ, որոնք դարձել են  իբրև թե Հնդկաստանի կառավարության բռնաճնշող և ռասիստական ​​քաղաքականության անմիջական զոհեր։

Համաժողովում քննարկվել է, իբր, Հնդկաստանի կառավարության կողմից սիկհերի և այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ռասայական խտրականության, բռնության և ճնշումների համակարգված քաղաքականությունը, ինչպես նաև Հնդկաստանի կողմից Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի և Խոշտանգումների դեմ կոնվենցիայի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումները՝ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի համատեքստում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի