Չինաստանը և Կանադան հայտարարում են մաքսատուրքերի մեղմացման մասին Քարնիի և Սի Ցզինպինի միջև Պեկինում հանդիպումից հետո

Լուրեր

18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
Բոլորը

Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել են ավելի ցածր մաքսատուրքերի մասին՝ ազդարարելով իրենց երկրների հարաբերությունների վերագործարկումը Պեկինում կայացած կարևոր հանդիպումից հետո, գրում է BBC-ն։

Քարնին լրագրողներին ասել է, որ Չինաստանը, ինչպես սպասվում է, մինչև մարտի 1-ը կանադական կանոլայի յուղի համաև մաքսատուրքերը 85%-ից կնվազեցնի մինչև 15%-ի, մինչդեռ Օտտավան համաձայնել է չինական էլեկտրական մեքենաների համար հարկեր սահմանել առավել բարենպաստ՝ 6,1% դրույքաչափով։ Գործարքն առաջընթաց է տարիների լարված հարաբերություններից և փոխադարձ հարկերից հետո։

Սին ողջունել է երկրների հարաբերություններում «շրջադարձը», բայց դա նաև հաղթանակ է Քարնիի համար, որը գրեթե մեկ տասնամյակում Չինաստան այցելած առաջին կանադացի առաջնորդն է։ Նա փորձում է դիվերսիֆիկացնել կանադական առևտուրը ԱՄՆ-ից, որը իր երկրի ամենամեծ առևտրային գործընկերն է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի պատճառով առաջացած անորոշությունից հետո։ Գործարքը կարող է նաև ապահովել չինական ներդրումների ավելացում Կանադայում։

Ըստ հրապարակման՝ Քարնին, կարծես, ակնարկում է, որ սա Թրամփի մաքսատուրքերի արդյունք է, որոնք այժմ ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցներից մեկին մղել են դեպի իր ամենամեծ մրցակիցը։ Նա լրագրողներին ասել է, որ Կանադայի հարաբերությունները Չինաստանի հետ վերջին մեկ ամսվա ընթացքում ավելի «կանխատեսելի» են եղել, և որ ինքը Պեկինի հետ բանակցությունները համարում է «իրատեսական և հարգալից»։ Քարնին նաև հստակեցրել է, որ Օտտավան ամեն ինչի վերաբերյալ համաձայն չէ Պեկինի հետ՝ հավելելով, որ Սիի հետ իր քննարկումներում նա հստակեցրել է Կանադայի «կարմիր գծերը», այդ թվում՝ մարդու իրավունքները, ընտրություններին միջամտության վերաբերյալ մտահոգությունները և «պաշտպանիչ պատնեշների» անհրաժեշտությունը։

Վերլուծաբանները կարծում են, որ Քարնիի այցը կարող է օրինակ ծառայել աշխարհի այլ երկրների համար, որոնք նույնպես զգում են Վաշինգտոնի մաքսատուրքերի պատճառած անհարմարությունը։

Ի տարբերություն դրա՝ Սին փորձում է ցույց տալ, որ Չինաստանը կայուն գլոբալ գործընկեր է և կոչ է անում ավելի պրագմատիկ կապերի, ըստ Պեկինի՝ «բոլորի համար շահեկան»։ Եվ սա, կարծես, աշխատում է։ Հարավային Կորեայի նախագահը և Իռլանդիայի վարչապետը վերջին շաբաթներին այցելել են Պեկին։ Մեծ Բրիտանիայի վարչապետը շուտով կայցելի Չինաստան, ինչպես նաև Գերմանիայի կանցլերը։

Քարնին ասել է, որ «աշխարհը կտրուկ փոխվել է», և Կանադայի դիրքորոշումը «կձևավորի մեր ապագան առաջիկա տասնամյակների համար»։ Նա նշել է նաև, որ Կանադա-Չինաստան գործընկերությունը երկու երկրներին պատրաստում է «նոր աշխարհակարգի», ավելի ուշ հավելել, որ բազմակողմ համակարգը «քայքայվել է»։

«Չինաստան-Կանադա հարաբերությունների առողջ և կայուն զարգացումը նպաստում է համաշխարհային խաղաղությանը, կայունությանը, զարգացմանը և բարգավաճմանը»,- իր հերթին, Չինաստանի և Կանադայի պատվիրակությունների բանակցությունների մեկնարկին ասել է Սի  Ցզինպինը։

Կանադայի վերջին վարչապետը, որն այցելել է Չինաստան, Ջասթին Թրյուդոն էր, որը Սիի հետ հանդիպել էր Պեկինում 2017 թվականին։ Այդ այցը կատարվել է մինչև 2018 թվականին հարաբերությունների վատթարացումը, որը տեղի է ունեցել Կանադայի կողմից ԱՄՆ-ի խնդրանքով չինական տեխնոլոգիական հսկա Huawai-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի ձերբակալությունից հետո։

Մի քանի օր անց Չինաստանը լրտեսության մեղադրանքով ձերբակալել էր Կանադայի քաղաքացիներ Մայքլ Քովրիգին և Մայքլ Սփավորին՝ քայլ, որը քննադատները համարել էին որպես Մենի ձերբակալության համար վրեժ, որը Չինաստանը հերքում էր։ Մենգը և երկու Մայքլներն ազատ են արձակվել 2021 թվականին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի