Անթույլատրելի է` քաղաքացիությունից հրաժարվում և չեն ծառայում. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Այս պահին կան ավելի քան 1200 տղաներ, որոնք բնակվում են արտասահմանում, չեն ծառայել և հիմա հետախուզման մեջ են բանակում չծառայելու հանգամանքով։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Եթե նրանք այժմ վերադառնան կամ հայտնաբերվեն, նրանք պետք է դատապարտվեն ազատազրկման երկուսից հինգ տարի ժամկետով, որևէ այլ տարբերակ չունեն։ Եթե անգամ ցանկանան գան երկու տարի ժամկետով կամ, օրինակ, հինգ տարի ժամկետով ծառայեն ազատազրկվելու փոխարեն՝ միևնույնն է, չունեն նման հնարավորություն»,- ասաց Հայկ Սարգսյանը։

Ըստ պատգամավորի՝ իր նախաձեռնած փոփոխությամբ նրանց հնարավորություն է տրվում գալ հայրենիք, ծառայել երկու տարի ժամկետով և կարճել քրեական գործը։

«Այսինքն՝ պետությունը ստիպված չլինի նրանց վրա ծախսել 15 միլիոն դրամ անազատության մեջ պահելու համար, այլ իրենք գան ծառայեն և դրանով իրենց ներդրումը ունենան բանակի մեջ և նաև մեր պետության պահպանության գործում։ Եթե ինչ-ինչ հանգամանքներով մեր քաղաքացիները 27 տարեկանը լրանալուց հետո ունեն ընտանիք, ծանրաբեռնվածություն կամ առողջական խնդիրներ, որոնցով պայմանավորված չեն կարող ծառայել, նրանք կարող են վճարել որոշակի գումարներ և ծառայել կրճատված ժամկետով։ Օրինակ՝ վճարել 8 միլիոն՝ ծառայել մեկ ամիս, վճարել 5 միլիոն՝ ծառայել վեց ամիս, վճարել 2.5 միլիոն՝ ծառայել մեկ տարի, կամ չվճարել և ծառայել երկու տարի ժամկետով»,- բացատրեց Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով՝ այս օրենքի շնորհիվ առաջիկա մեկ տարվա ընթացքում մոտավորապես մինչև 5 միլիոն դոլարի պետական եկամուտ կլինի և հարյուրավոր քաղաքացիներ կվերադառնան Հայաստանի Հանրապետություն և կհաշվառվեն պահեստազորում։

Մանրամասները՝ տեսանյութում։