ՌԴ-ի գլխավոր կորուստը ՀՀ-ում՝ հանրային աջակցության կորուստն է, ոչ թե Թրամփի ուղու ստեղծումը կամ ԵՄ դիտորդները․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
Բոլորը

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը Factor TV-ի եթերում վերլուծել է Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը՝ կապված տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման և «Front Office / Back Office» մեխանիզմի հետ։

Անդրադառնալով փաստաթղթի բովանդակությանը՝ Գրիգորյանը նշել է․ «Բավականին կարևոր հստակեցումներ կան այս փաստաթղթի մեջ, մասնավորապես՝ Հայաստանի իրավազորության, ինքնիշխանության շեշտադրումը բազմաթիվ վայրերում․․․ Այն նշումը, որ Հայաստանի մաքսային ծառայության աշխատակիցները, ինչպես նաև սահմանային ծառայության աշխատակիցները պետք է գտնվեն, օրինակ, այդ հատվածում, ֆիզիկական ներկայություն ունենան։ Այն շեշտադրումը, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները պետք է կարողանան գտնվել այդ հաղորդակցության բոլոր հատվածներում, այդ թվում՝ Front Office-ում։ Կարծում եմ՝ սրանք կարևոր ճշգրտումներ են»։

Խոսելով առաջարկվող մեխանիզմի մասին՝ քաղաքագետն ընդգծել է․ «Այս Front Office – Back Office մեխանիզմը, կարծում եմ, բավականին հաջող դիվանագիտական լուծում է՝ մի կողմից բավարարել Ադրբեջանի այն պահանջը, որ ադրբեջանական ուղևորներն ու բեռները անմիջականորեն, անմիջապես չեն առնչվելու հայ սահմանապահների հետ, մյուս կողմից՝ պահպանելով Հայաստանի այն դիրքորոշումը, որ Հայաստանը պետք է պահպանի իր լիազորություններն ու իրավունքները»։

Գրիգորյանը, սակայն, նկատել է, որ դեռևս հայտնի չէ Ադրբեջանի վերջնական արձագանքը․
«Սա, իհարկե, առաջին հերթին Հայաստանի և Միացյալ Նահանգների պատկերացումն է այդ գործընթացի վերաբերյալ։ Մենք դեռևս չգիտենք, թե հետագա բանակցությունների ընթացքում Ադրբեջանը ինչպիսի դիրքորոշում է ունենալու այս հարցերի հետ կապված․․․ Այս փուլում ես վստահաբար չեմ կարող պնդել, որ Ադրբեջանը հրաժարվել է այդ պահանջից, և սա պետք է դիտարկել որպես պոտենցիալ ռիսկ ու պոտենցիալ մարտահրավեր այս գործընթացում»։

Անդրադառնալով Ռուսաստանի դերակատարությանը և հնարավոր ներդրումներին՝ փորձագետը նշել է․ «Այս փուլում կարծում եմ՝ կարևոր հանգամանք է նաև, որ ինքնին ռուսական երկաթգծերը գտնվում են ճգնաժամի մեջ՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, այսինքն՝ բավականին բարդ վիճակում են գտնվում։ Բայց ընդհանուր առմամբ, իհարկե, Հայաստանի համար կարևոր է սեփական տարածքում գոյություն ունեցող բոլոր ենթակառուցվածքները արագ տեմպերով վերականգնել»։

Վերլուծելով Ռուսաստանի կողմից անվտանգային երաշխիքների թեման՝ Տիգրան Գրիգորյանը եզրափակել է․ «Ռուսաստանի գլխավոր կորուստը Հայաստանում այն չէ, որ, օրինակ, TRIPP-ը հիմա ամերիկացիներն են գործարկելու․․․ Գլխավոր խնդիրը հենց այդ հանրային կարծիքի կորուստն է․․․ Ռուսաստանը վերջին տարիներին չկատարելով իր պարտականությունները, պարտավորությունները Հայաստանի նկատմամբ և Լեռնային Ղարաբաղում, մեծ հաշվով կորցրել է հանրային աջակցությունը Հայաստանում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան