Ուկրաինան չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին արձագանքել է Թրամփին

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ։ Նա այսպես է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ Կիևը, այլ ոչ թե Մոսկվան է խոչընդոտում հնարավոր համաձայնագրին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսական հրթիռները, ռուսական «Շահեդ»-ները, Ուկրաինան ոչնչացնելու ռուսական փորձերը հստակ ապացույց են այն բանի, որ Ռուսաստանին ընդհանրապես համաձայնագրեր պետք չեն։ Երբ Ռուսաստանի պատճառով ուկրաինացիները 20-30 ժամ էլեկտրաէներգիա չունեն, և երբ ռուսական հարվածները նպատակ ունեն խաթարել մեր էներգետիկ ոլորտն ու վնասել մեր ժողովրդին, հենց Ռուսաստանին պետք է ճնշել։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցում են Ուկրաինային այս հարցում։ Մենք զգալիորեն կակտիվացնենք մեր դիվանագիտական ​​աշխատանքը՝ և՛ հանրային, և՛ պաշտոնական, և՛ մասնավոր, և՛ ոչ պաշտոնական»,- ասել  է Զելենսկին։

Ավելի վաղ, Reuters-ին տված հարցազրույցում Թրամփը պնդել էր, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է դադարեցնել գրեթե չորս տարի առաջ իր սկսած պատերազմը։

«Կարծում եմ՝ նա պատրաստ է գործարք կնքել։ Կարծում եմ՝ Ուկրաինան ավելի քիչ է պատրաստ գործարք կնքել»,- ասել էր Թրամփը։

Հարցին՝ ինչո՞ւ ԱՄՆ-ի մասնակցությամբ բանակցությունները դեռևս չեն հանգեցրել խաղաղության, Թրամփը պատասխանել է. «Զելենսկի»։

«Կարծում եմ՝ նրա համար դժվար է դրան գնալ»,- հավելել էր նա հաջորդ հարցից հետո։