Ադրբեջանի հարձակումը կլինի ԱՄՆ-ի շահի դեմ․ ՀՀ է գալիս ամերիկյան ֆինանսը և տնտեսական շահը․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
Բոլորը

«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետություն» մտակենտրոնի հիմնադիր, ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP նախագծի և դրա շուրջ կոմունիկացիոն համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և ռուսական ազդեցության վերաբերյալ։ 

Արմինե Մարգարյանը նշել է, որ սա տրամաբանական շարունակությունն է երկու երկրների՝ ռազմավարական գործընկերներ դառնալու փաստի։

Փորձագետը փաստաթուղթը դիտարկում է ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային և խաղաղասիրական կոնտեքստում․ «Ես այս փաստաթուղթը դիտարկում եմ առհասարակ խաղաղության օրակարգը առաջ մղելու տրամաբանության ներքո։ Ինչո՞ւ։ Որովհետև ցանկացած փաստաթուղթ կարելի է ստորագրել, բայց եթե շարունակականություն չի ապահովվում,  փաստաթուղթը զուտ մնում է որպես փաստաթուղթ»։

Ըստ Մարգարյանի՝ ԱՄՆ-ի ներգրավվածությունը կոնկրետ ֆինանսական և տնտեսական բաղադրիչ է բերում տարածաշրջան, ինչը փոխում է անվտանգային միջավայրը․ «Միացյալ Նահանգները այստեղ բերում է իր ֆինանսը։ Իսկ եթե մենք խոսում ենք նրա մասին, որ Միացյալ Նահանգներն այստեղ իր գումարն է բերում, մենք խոսում ենք տնտեսական անվտանգության մասին։ Դու այստեղ որպես սուբյեկտ գոյություն չէիր ունենալու, դու լինելու էիր ուղղակի ինչ-որ մի տարածք, որտեղ ռուսական կողմը իր շահերի իմպլեմենտացման համար որոշակի պրոյեկտներ էր իրականացնելու»։

Խոսելով Ադրբեջանի դիրքորոշման մասին՝ Մարգարյանը նկատել է, որ Բաքուն ստիպված կլինի ընդունել խաղի կանոնները, եթե ցանկանում է մնալ միջազգային տարանցիկ ուղիների մաս․ «Ադրբեջանը չի կարող չընդունել այդ ստանդարտները, որոնք կան ամերիկյան կողմից։ Այսինքն՝ Ադրբեջանի շահերից էլ է նաև բխում, որպեսզի իր մոտ նմանատիպ կարգավորումներ տեղի ունենան»։

Նա հավելել է, որ Ադրբեջանը շատ արագ ադապտացվեց իրավիճակին՝ հասկանալով, որ հակառակ դեպքում դուրս կմնա գործընթացներից։

Մեկնաբանելով ՌԴ նախագահի աշխատակազմի կողմից Հայաստանում և այլ տարածաշրջաններում «փափուկ ուժի» կիրառման համար 165 միլիոն դոլար հատկացնելու մասին լուրերը և ռուսական քաղաքականությունը՝ Արմինե Մարգարյանը խիստ քննադատական գնահատական է հնչեցրել․

«Ռուսները մի տաղանդ ունեն, որը գերազանցել հնարավոր չէ… Իրենք կարողանում են հոյակապ կերպով իրենց դեմ տրամադրել բոլոր այն ժողովուրդներին, որոնք պատմականորեն միշտ ոչ միայն եղել են լոյալ, այլ նաև իրենց վերաբերվել են որպես ավելի քան եղբայրաբար։ Իրենք դա կարողանում են անել, դա իրենց մեծագույն տաղանդն է»։

Ըստ նրա՝ Ռուսաստանը չունի իրական «փափուկ ուժ»՝ մշակութային կամ արժեքային գրավչություն, և գործում է միայն ուժի դիրքերից․ «Իրենց մոտ ավտորիտար մենեջմենթն է դոմինանտը… Իրենք դիտարկում են, որ սա իմն է, իմ ազդեցության գոտին է, հետևաբար, դու չես որոշում, ես ինքս եմ որոշում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան