ԱՄՆ-ն ունի մեծ լծակ Ադրբեջանի վրա ազդելու, որ ՀՀ վերադարձվեն բոլոր պատժաչափ ունեցող գերիները․ Դիանա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 17:43
ՌԴ-ից երկու ռուֆերներ բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի վրա և այնտեղ նշանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:34
Արմեն Մուրադյանը նշանակվեց բժշկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:23
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 17:15
Ղրղզստանը հարևան երկրներից վառելիք է խնդրում․ երկիրը բենզինի 90%-ը ստանում է Ռուսաստանից
02.07.2026 | 17:07
Արմեն Գրիգորյանը Եվրահանձնաժողովի խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հարցերը
02.07.2026 | 16:56
Ինչ-որ մի տեղում բեռնատարները կանգնել են նաև լեզվական խնդիրների պատճառով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:44
Զրկված վարորդները հուլիսի 6-ից կարող են դիմել նոր վկայականները վերցնելու համար. նախարարը մանրամասներ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:32
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալությունից
02.07.2026 | 16:20
Կալլասը խոստանում է ԵՄ նոր պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ՝ Կիևին ռուսական հարվածներից հետո
02.07.2026 | 16:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
02.07.2026 | 16:11
1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ
02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
Բոլորը

Ադրբեջանի հարցերով վերլուծաբան Դիանա Կարապետյանը Factor TV-ի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ Ադրբեջանի կողմից չորս գերիների վերադարձը չպետք է դիտարկել որպես մարդասիրական քայլ։ 

«Նախ շատ ողջունելի է, որ գերիները վերադարձվել են, առավել ևս այդ անձինք, որոնք բավականին երկար ժամանակ է՝ գտնվում էին Բաքվի բանտերում, բայց սա դիտարկել որպես խաղաղասեր քայլ Ադրբեջանի կողմից, դժվար է ասել։ Սա չոր գործարք էր»,- նշել է վերլուծաբանը։

Նա հատուկ ուշադրություն է հրավիրել փոխանակման հանգամանքներին. «Հաշվի առնելով, որ Բաքուն նրանց վերադարձրել է երկու սիրիացի վարձկանների դիմաց, ովքեր մեր կողմից դատապարտվել էին ցմահ, կարող ենք ասել, որ պարզապես Բաքուն հրաժարվել է ընդունել վարձկանության մեղքը իր կողմից, և նրանց փոխադրումը անմիջապես Սիրիա, այլ ոչ թե Ադրբեջան, դա ևս խոսում է դրա մասին»։  Այդուհանդերձ, հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Factor TV-ի հարցին ի պատասխան նշել էր, որ այդ երկու իրադարձությունները փոխկապակցված չեն։  

Վերլուծաբանը բացատրել է, թե ինչու է Ադրբեջանն ընտրել հենց այս անձանց վերադարձնելու տարբերակը՝ մատնանշելով նրանց առողջական խնդիրները և Բաքվի՝ պատասխանատվությունից խուսափելու ցանկությունը։

«Վագիֆ Խաչատրյանն ուներ առողջական սուր խնդիրներ և, կարծում եմ, դա ևս ազդակ է եղել, որպեսզի ընտրողաբար մոտենալու դեպքում Բաքուն նրան ևս վերադարձնի… Ադրբեջանը, կարծում եմ, չէր ուզի, որ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը էլ ավելի վատանար և որպես «մեղք» չակերտավոր մնար Բաքվի վրա։ Վիգեն Էուլջեքչյանի դեպքում ևս ունեինք բազմաթիվ նման ազդակներ կնոջից և փաստաբանից, որ նա պարբերաբար հացադուլ էր հայտարարում, առողջական վիճակը վատ էր»,- մեկնաբանել է Կարապետյանը։

Դիանա Կարապետյանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է գերիներին օգտագործել որպես ճնշման միջոց Հայաստանի իշխանությունների վրա։

«Պարբերաբար այս անգամ չորս հոգուն ուղարկելով, հաջորդ անգամ գուցե հաջորդ որոշակի քայլի դիմաց կարող է Հայաստանից լինել մեկ այլ ակնկալիք»,- նշել է նա։

Խոսելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարված ներկայացուցիչների մասին՝ փորձագետը նկատել է, որ Բաքուն փորձում է նրանց պահել որպես «հաղթանակի» խորհրդանիշ։

«Բաքուն կփորձի նաև իրենց պահել որպես վերջին խաղաքարտ, ամենազգայուն հատվածում նրանց ևս կիրառելու համար»,- ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ Բաքվի համար նրանց ազատումը կնշանակեր հրաժարվել սեփական հաղթանակի «ապացույցներից»։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններում ԱՄՆ-ի դերին և 907-րդ բանաձևի հավանական չեղարկման շուրջ քննարկումներին՝ Դիանա Կարապետյանը նշել է, որ Ադրբեջանում փորձում են իրավիճակը ներկայացնել իրենց շահեկան դիրքերից։

«Իրենց վերլուծական հոդվածներից մեկը նշում էին, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մարտավարականից արդեն բարձրացել են ռազմավարական մակարդակի, և չնայած 907-րդ  կետը շարունակում է գործել, բայց բավականին թուլացած է այս պահին և չի չեղարկվում, որովհետև ԱՄՆ օրենսդիր պետություն է և միայն քաղաքական կամքը բավարար չէ»,– եզրափակել է փորձագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան