Վաղ թե ուշ, Հայաստանի հավաքականը պետք է «կրակի»․ Խորեն Բայրամյանը ցավոտ է ընդունում հավաքականի գրանցած արդյունքները

Լուրեր

28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի ելույթներին։ 33-ամյա ֆուտբոլիստն ազգային թիմում նորամուտը նշել է 2020 թվականին, մասնակցել 22 խաղի ու խփել 2 գոլ, սակայն 2023 թվականից հետո չի հրավիրվում։

«Ինչպես ցանկացած հայ ու հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ես շատ ցավոտ եմ ընդունում Հայաստանի հավաքականի գրանցած արդյունքները։ Սակայն այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են` ինչ պետք է անել։ Թիմը երիտասարդ է։ Վաղ թե ուշ, Հայաստանի հավաքականը պետք է «կրակի»։

Մենք տեսնում ենք Ուզբեկստանի ու Վրաստանի օրինակները։ Անվանեք դա սենսացիա կամ հրաշք, բայց դա հնարավոր է։ Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի հավաքականը ևս նման մեծ քայլ է կատարելու։ Եթե կա հնարավորություն, խաղացողները պետք է տեղափոխվեն արտասահման, փորձ հավաքեն ու առաջադիմեն»,- Բայրամյանի խոսքը մեջբերում է Championat.com-ը։

Խորեն Բայրամյանը խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական ակումբ տեղափոխվելու հավանականության մասին։

«Սպերցյանը «Կրասնոդարի» խորհրդանիշներից մեկն է, նրան սիրում է ամբողջ քաղաքը։ Նա ինքն է հասել այդ ամենին ու արժանի է։ Էդուարդը 25 տարեկան է։ Կարծում եմ՝ նա ինքն է ցանկանում տեղափոխվել ուժեղ առաջնություն, սակայն առաջարկը ևս պետք է լավը լինի։ Նա Իտալիայի կամ Իսպանիայի առաջնության 9-10-րդ տեղերի թիմի խաղացող չէ։ Եթե ոչ «Միլան» կամ «Ինտեր», ապա, օրինակ, «Լացիո»։ Ես նրան համարում եմ հենց այդ մակարդակի խաղացող»,- ասել է հայ ֆուտբոլիստը։