Թրամփը հայտարարել է, որ Իրանում մահապատիժները դադարեցվել են. իրավապաշտպանները հայտնում են ավելի քան 3400 զոհի մասին

Լուրեր

02.07.2026 | 18:42
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:32
Արտահանումը խթանող գործակալություն կստեղծենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:26
Դամասկոսի կենտրոնում սրճարանում պայթյուն է տեղի ունեցել․ զոհեր կան
02.07.2026 | 18:18
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:10
ԵՀ նախագահը մեկնեց Երևանից // Պետական գաղտնիքի հրապարակման գործով գնդապետ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 18:00
Վճռականորեն ասում եմ` երկաթուղին ՀՀ սեփականությունն է և պետք է ծառայի մեր շահերին. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:51
ՌԴ-ից երկու ռուֆերներ բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի վրա և այնտեղ նշանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:43
Հաստատվել է ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը
02.07.2026 | 17:34
Արմեն Մուրադյանը նշանակվեց բժշկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:23
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 17:15
Ղրղզստանը հարևան երկրներից վառելիք է խնդրում․ երկիրը բենզինի 90%-ը ստանում է Ռուսաստանից
02.07.2026 | 17:07
Արմեն Գրիգորյանը Եվրահանձնաժողովի խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հարցերը
02.07.2026 | 16:56
Ինչ-որ մի տեղում բեռնատարները կանգնել են նաև լեզվական խնդիրների պատճառով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:44
Զրկված վարորդները հուլիսի 6-ից կարող են դիմել նոր վկայականները վերցնելու համար. նախարարը մանրամասներ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:32
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալությունից
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն տեղեկացրել են՝ Իրանում ցուցարարների սպանությունները դադարեցվել են, սակայն հավելել, որ ինքը «կհետևի դրան և կտեսնի» ռազմական գործողությունների սպառնալիքի վերաբերյալ, գրում է Le monde-ը։

Վերջին օրերին Թրամփը բազմիցս խոսել է Իրանի ժողովրդին օգնելու մասին բողոքի ցույցերի ճնշման դեպքում, որոնց, ըստ իրավապաշտպան խմբերի, զոհ է գնացել առնվազն 3428 մարդ։ Սակայն Սպիտակ տանն արած անսպասելի հայտարարության մեջ Թրամփը նշել է, որ այժմ ստացել է «շատ կարևոր աղբյուրներից» հավաստիացումներ, որ «Թեհրանը դադարեցրել է սպանությունները», և որ մահապատիժներ չեն իրականացվի։

«Նրանք ասել են, որ սպանությունները դադարեցվել են, և մահապատիժները տեղի չեն ունենա. այսօր պետք է շատ մահապատիժներ լինեին։ Մահապատիժները տեղի չեն ունենա, և մենք դա կիմանանք»,- հայտարարել է Թրամփը՝ հավելելով, թե Միացյալ Նահանգները դեռ պետք է ստուգի այդ պնդումները։

AFP-ի լրագրողի հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ ռազմական գործողությունները հանվել են սեղանից, Թրամփը պատասխանել է. «Մենք հետևելու ենք դրան և տեսնելու, թե ինչպիսին է գործընթացը»։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ավելի ուշ ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ «այսօր կամ վաղը մահապատիժներ չեն լինի»։

«Կարող եմ ասել ձեզ, որ կախաղան բարձրացնելու ծրագիր չկա»,- ասել է Արաղչին։

Չորեքշաբթի ուշ երեկոյան ՄԱԿ-ի ղեկավարությունը հայտարարել է հինգշաբթի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելումասին՝ «Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ճեպազրույցի» համար, ինչպես խնդրել է Միացյալ Նահանգները։

Արաղչին չորեքշաբթի նաև հայտարարել է, որ Իրանի կառավարությունը «լիովին վերահսկում է իրավիճակը» և հայտնել «հանգիստ» մթնոլորտի մասին։

Մինչ այդ, G7-ի երկրները հայտարարել են, որ «խորապես մտահոգված են մահերի և վիրավորների բարձր մակարդակով»՝ զգուշացնելով հետագա պատժամիջոցների մասին, եթե ճնշումները շարունակվեն։

Amnesty International-ն էլ իշխանություններին մեղադրել է «աննախադեպ մասշտաբով» զանգվածային անօրինական սպանություններ կատարելու մեջ՝ հղում անելով ստուգված տեսանյութերին և ականատեսների վկայություններին։

ԱՄՆ-ում գտնվող Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտն էլ հայտարարել է, որ իշխանությունները կիրառում են «աննախադեպ դաժանություն՝ բողոքի ցույցերը ճնշելու համար», նշելով, որ բողոքի ակտիվության մասին հաղորդագրությունները կտրուկ նվազել են։

Ըստ Նորվեգիայում գտնվող Iran Human Rights կազմակերպության՝ անվտանգության ուժերը սպանել են առնվազն 3428 ցուցարարի և ձերբակալել ավելի քան 10,000-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի