Իրանը Վենեսուելա չէ, և ԱՄՆ-ը դժվարությունների կբախվի միջամության փորձ անելու դեպքում․ Ռուսլան Սուլեյմանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 13:45
ԱՄՆ ընտրությունների արդյունքներով դեմոկրատները հաղթել են մի շարք նահանգներում, որտեղ տասնամյակներով գերիշխել են հանրապետականները
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը Վենեսուելա չէ, և ԱՄՆ-ը դժվարությունների կհանդիպի, եթե փորձի միջամտել, Factor TV-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնում արևելագետ, NEST կենտրոնի փորձագետ Ռուսլան Սուլեյմանովը: Ըստ նրա՝ Թրամփի՝ միջամտելու խոստումները կարող են զայրացնել Թեհրանին՝ ցուցարարներին օգնելու փոխարեն։

Արևելագետը հավելում է՝ փաստ չէ, որ ամերիկյան ներխուժման դեպքում ցուցարարները կանցնեն Վաշինգտոնի կողմը: Իրավիճակի այս բարդությունն էլ բացատրում է, թե ինչու, չնայած իր կտրուկ հայտարարություններին, Թրամփը մինչ այժմ տատանվում է Իրանի վերաբերյալ որոշում կայացնելու հարցում։

Անդրադառնալով Իրանում տեղի ունեցող աննախադեպ բողոքի ցույցերին՝ փորձագետը նշում է, որ նրանց հիմնական խնդիրը վառ արտահայտված առաջնորդի բացակայությունն է: Ռեժիմի կողմնակիցներն Իրանում փոքրամասնություն են կազմում, բայց նրանք ավելի միասնական են և պատրաստ են պայքարել ռեժիմի համար: Արևելագետը հավելում է, որ իրանական էլիտայի բարեփոխական թևը թուլացել է 2018 թվականից ի վեր՝ միջուկային համաձայնագրից Թրամփի դուրս գալուց և պատժամիջոցների խստացումից հետո։

Միաժամանակ, եթե մինչև 2021 թվականը երկրի նախագահները կարող էին հրապարակայնորեն քննադատել հոգևոր իշխանություններին և գերագույն հոգևոր առաջնորդին, վերջին տարիներին նման բան Իրանի քաղաքականության մեջ չի նկատվել։ Ընդ որում, անվտանգության ուժերի, առաջին հերթին՝ ԻՀՊԿ-ի ազդեցությունն աճում է, որը կարող է իշխանությունը զավթել Ալի Խամենեիի մահից հետո։

Փորձագետը նաև նշում է Իրանի վերջին շահի որդու՝ Ռեզա Փահլավիի անսպասելի դերը, որը դարձել է բողոքի ցույցերի վիրտուալ առաջնորդը։ Սակայն ԱՄՆ-ում նրա գտնվելը և բողոքի ցույցերի կազմակերպվածության բացակայությունն Իրանում նրա իրական առաջնորդության հնարավորությունները փոքրացնում են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան