Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինները Ռադայի պատգամավորներից մեկին կոռուպցիայի մեջ են կասկածում. ենթադրաբար, խոսքը Յուլիա Տիմոշենկոյի մասին է

Լուրեր

18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-23 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
18.08.2026 | 19:29
Երևանում, Արարատյան դաշտում ու 3 մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
18.08.2026 | 19:14
Եվրաինտեգրման հանձնաժողովը չպետք է լինի կառավարության կցորդը․ Արեգա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն (NABU) և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը (SAPO) հայտարարել են, որ Գերագույն  ռադայի խմբակցություններից մեկի ղեկավարին կասկածում են կոռուպցիայի մեջ, գրում է Current time-ը։

Խմբակցության ղեկավարի գործողությունները նախապես դասակարգվում են Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 4-րդ մասով (պաշտոնատար անձին անօրինական օգուտ առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը): Ենթադրվում է, որ այս գործողությունները ներառում են այլ խմբակցությունների մի քանի պատգամավորների անօրինական օգուտներ առաջարկելը՝ որոշակի օրինագծերի «կողմ» կամ «դեմ» քվեարկելու դիմաց:

Խմբակցության ղեկավարի անունը չեն հրապարակվել: «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության «Սխեմաներ» նախագծի աղբյուրը նշել է, որ խոսքը Յուլիա Տիմոշենկոյի մասին է, որը ղեկավարում է «Բատկիվշչինա» խմբակցությունը: «Ուկրաինսկա պրավդան» ևս հայտնել է, որ խուզարկություն է իրականացվել Կիևի Տուրովսկա փողոցում գտնվող «Բատկիվշչինայի» գրասենյակում:

Տիմոշենկոն և «Բատկիվշչինա» կուսակցությունը դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը:

2025 թվականի դեկտեմբերի վերջին NABU-ն և SAPO-ն հայտնել էին, որ բացահայտել են կազմակերպված հանցավոր խումբ, որում ներառված են Ուկրաինայի գործող պատգամավորներ, որոնք «համակարգված կերպով անօրինական օգուտներ են ստացել Ուկրաինայի Գերագույն ռադայում քվեարկելու համար»։

Նշվում է, որ գումարի չափը որոշվել է «քվեարկության արդյունավետության ցուցանիշով» և տատանվել 2000-ից մինչև 20,000 դոլարի սահմաններում: Գործով ներգրավված են հինգ պատգամավորներ. նրանց տեղեկացվել է պաշտոնատար անձի կողմից անօրինական շահույթ ստանալու կասկածի մասին։

«Зеркало недели»-ն այն ժամանակ հաղորդել էր, որ NABU-ի հաջորդ գործերը կվերաբերեն, մասնավորապես, «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Յուրի Կիսիլին, որը Գերագույն ռադայի տրանսպորտի և ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի