Հայաստանի ՄԻՊ-ի գործունեությունը ձևավորում է միջազգային լավագույն փորձ. Դանիայի միջազգային համաժողով

Լուրեր

11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 17:28
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան և Գյումրի քաղաքներում
11.08.2026 | 17:15
Իսլամ Մախաչևը շնաձուկ է որսացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:59
Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունն է իրականացրել
11.08.2026 | 16:53
Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
11.08.2026 | 16:38
Քանի՞ «քաբաբ» եք տվել ՔՊ-ին, որ Վարդևանյանին ընտրել են ԱԺ փոխնախագահ․ Խամոյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:29
Լուիս Էնրիկեն մտադիր է կրկնել «Ռեալի» պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում
11.08.2026 | 16:19
Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները
11.08.2026 | 16:06
Հայաստանը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում. ՀՀ նախագահ
11.08.2026 | 15:57
Քաբաբի պատմության մեջ աներն ու փեսան իրար հետ խոսել են, աները հումոր էր արել, բռնել են․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:51
Էդ ի՞նչ ընտրակաշառքի դեպքով քաբաբի մասին էին խոսում ձեր թիմակիցները․ Ռուբինյանը ՝ «Ուժեղ Հայաստանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:42
Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը եղել է ծանր վիճակում․ բժիշկները կայունացրել են նրա վիճակը
11.08.2026 | 15:40
Ուկրաինան կարող է սկսել հացահատիկ փոխադրել Մոլդովայի միջոցով
11.08.2026 | 15:29
Թրամփ. «ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ կգործի, եթե փոխարինի Ինֆանտինոյին»
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է Միջազգային օմբուդսմանների ինստիտուտի և Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի կողմից Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կազմակերպված խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների գործունեությանը նվիրված համաժողովին։ Դանիայի խոհրդարանական օմբուդսմանի աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել աշխարհի տարբեր երկրներից:

 

Համաժողովին քննարկվել է խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների աշխատանքների կատարելագործման ուղղությունները, մարտահրավերները: Քննարկվել են նաև, թե ինչպես բարելավել աշխատանքն ու նպաստել այդ մեխանիզմների կողմից արվող առաջարկների իրացմանը:

 

Միջոցառման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է՝ որպես խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ գործունեության տասնամյա պատմությունը՝ առանձնացնելով հատկապես սկսած 2016 թվականից իրականացված հիմնարար փոփոխությունները: Ներկայացվել են աշխատանքի այն նոր մեթոդները ու սկզբունքները, որ կիրառվում է (երրորդ կողմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող գործով, հատուկ դիրոորոշումների ներկայացում ԵԽ նախարարների կոմիտե և այլն):

 

Միջոցառման ընթացքում  հատկապես կարևորվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման մեխանիզմի այն հիմնարար բարեփոխումները, որոնք կատարվել են վերջին երկու տարվա ընթացքում: Այս առումով, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը գնահատվել է որպես ամենաարագ սկզբունքային բարեփոխումներ իրականացրած հաստատություններից ողջ աշխարհում:

 

Միջազգային օմբուդսմանների ինստիտուտի գլխավոր քարտուղար Գյունթեր Կրոյթերը ընդգծել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իր գործունեությամբ ձևավորում է միջազգային լավագույն փորձ: Բարձր են գնահատվել դրանց գործադրման մեթոդները: Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի ներկայացուցիչ Բեն Բուկլանդը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանի փորձն այնպիսին է, որ կարող է օգտագործվել այլ երկրներում բարեփոխումներ իրականացնելիս: ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի Եվրոպայի տարածաշրջանի թիմի ղեկավար Մարի Ամոսը նույնպես բարձր է գնահատել բոլոր բարեփոխումները: