ԵՄ-ն խոստանում է պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ «սարսափելի զոհերի պատճառով»

Լուրեր

30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Բրյուսելը «կարճ ժամանակում»  նոր պատժամիջոցներ կկիրառի Իրանի նկատմամբ՝ զանգվածային բողոքի ցույցերի ճնշման հետևանքով զոհերի թվի կտրուկ աճից հետո, գրում է AFP-ը։

«Իրանում զոհերի թվի աճը սարսափելի է։ Ես միանշանակ դատապարտում եմ ուժի չափազանց կիրառումը և ազատության շարունակական սահմանափակումը։  Շուտով կառաջարկվեն լրացուցիչ պատժամիջոցներ բռնաճնշումների համար պատասխանատուների նկատմամբ», – գրել է նա։

ԵՄ-ն աջակցություն է  հայտնել համազգային բողոքի ցույցերին մասնակցող իրանցիներին, նշելով, որ տեղի ունեցողը հոգևորական ղեկավարության համար ամենամեծ մարտահրավերներից մեկն է 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո, որը տապալեց շահին։

ԵՄ-ն արդեն պատժամիջոցներ է կիրառել մի քանի հարյուր իրանցի պաշտոնյաների նկատմամբ՝ նախորդ բողոքի ցույցերի դեմ պայքարի և Թեհրանի կողմից Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին աջակցելու համար։

ԵՄ-ին կոչեր են արվում  Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «ահաբեկչական» կազմակերպություն ճանաչելու համար, սակայն մինչ այժմ Բրյուսելը պնդում է, որ չունի այդ քայլը կատարելու իրավական հիմքեր։

Իր առցանց գրառման մեջ ֆոն դեր Լեյենը կրկնել է, որ ԵՄ-ն արդեն իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել է ակտիվների սառեցման և վիզայի արգելքի սև ցուցակում՝ իրավունքների խախտումների պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի