Քոչարյանը, Կարապետյանը, Սարգսյանը չեն դատապարտի Սոլովյովին․ իրենք ՀՀ-ն ՌԴ-ի կազմում են ուզում տեսնել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը Factor TV-ի հետ զրույցում «անիմաստ» է որակել ընդդիմության մեղադրանքները, թե իշխանությունը ԱՄՆ-ին «միջանցք» է տրամադրում, և պահանջել է, որ ընդդիմադիրները դատապարտեն ռուս քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողություն սկսելու կոչերը։ Նա նաև անդրադարձել է իշխանության քայլերին՝ ուղղված հիբրիդային պատերազմի դեմ պայքարին և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։
«Ես ընդհանրապես կարծում եմ, որ արձագանքել՝ դա միջանցք է, միջանցք չէ, և մտնել այդ խոսակցության մեջ, լրիվ անիմաստ է, որովհետև բոլորս գիտենք՝ ինչի մասին է խոսքը։ Ընդդիմությունն էլ շատ լավ գիտի։ Շատ լավ գիտի, որ այդ հանգույցները, ճանապարհային հանգույցները, ապաշրջափակման նշանակություն ունեցող կարևորագույն կետեր են, և իրենք շարունակելու են պնդել, որ դա միջանցք է, որ դա Ալիևի միջանցքն է, որ Ալիևի հորդորով է դա եղել»,- ասել է Դավոյանը։
Ըստ նրա՝ ընդդիմության նպատակը ոչ թե իրականությունը ներկայացնելն է, այլ ցանկացած գնով իշխանությանը սևացնելը. «Ցանկացած հաջողություն, որը գրանցում է այս իշխանությունը, ընդդիմությունը որևէ կերպ չի ընդունելու և չի ընկալելու որպես Հայաստանի Հանրապետության հաջողություն, որովհետև սա մեր իշխանությունների հաջողությունը չէ, սա Հայաստանի Հանրապետության համար է արվում»։
Խոսելով ռուս քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի՝ Հայաստանի դեմ «հատուկ ռազմական գործողություն» սկսելու կոչի մասին, Դավոյանը նշել է, որ իշխանությունն արդեն իսկ արձագանքել է՝ ԱԳՆ-ն հրավիրել է դեսպանին։ Միևնույն ժամանակ, նա հարցադրում է ուղղել ընդդիմությանը, որը, ըստ նրա, լռում է այս հարցում։
«Ես կուզենամ ընդդիմությանը լսել, թե իրենք ինչ են ասում Սոլովյովի մասին։ Քանի որ մեր ընդդիմությունը ադրբեջանական մամուլի ակտիվ հետևորդ է, անընդհատ երբ ադրբեջանական մամուլում ինչ-որ բան է շրջանառվում, միանգամից բերում, սկսում են քննարկել։ Հիմա թող իրենց սիրելի Սոլովյովին ասեն՝ եղբայր, այդ ի՞նչ ես ասում… Ես անձամբ պահանջում եմ, որ ընդդիմությունը ձայն հանի։ Ես անձամբ պահանջում եմ, որ ընդդիմությունը արձագանքի և դատապարտի այդ հայտարարությունը»,- հայտարարել է պատգամավորը։
Ի պատասխան դիտարկման, թե ինչու իշխանությունը, խոսելով հիբրիդային պատերազմի մասին, թույլ է տալիս ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում, Դավոյանը պարզաբանել է, որ կառավարությունը գործում է օրենքի շրջանակներում․
«Մենք օրենք ենք ընդունել, որ նմանատիպ հաղորդումներ չեն հեռարձակվելու Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա, երբ որ Տելեգրամյան ալիքից վերցնում են այդ մարդու արած հայտարարությունը և տարածվում է ամբողջ ֆեյսբուքյան տիրույթում, դրա դեմը ինչպե՞ս կարող ենք առնել։ Ինչ էլ փակես, ինչ էլ արգելափակես, միևնույնն է, նմանատիպ նյութերը տարածվելու են դաշտում»,- ասել է նա։
Արձագանքելով այն մեղադրանքներին, թե իշխանությունը փորձում է չեզոքացնել Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես ընդդիմության հնարավոր հարթակ, Դավոյանը հակադարձել է, որ խնդիրը ոչ թե քննադատությունն է, այլ եկեղեցու՝ քաղաքականությամբ զբաղվելը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան