Խաղաղությանը զուգահեռ պետք է ունենանք որոշակի պաշտպանունակություն. Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այս պահին «Պաշտպան հայրենյաց»-ի 4234 շահառու ունենք, հնարավոր շահառուները՝ 906, որը դեռ վերջնական թիվը չէ»,- այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ակնկալում ենք, որ այդ թվին կգումարվեն ևս 100-200 երիտասարդներ, գուցե ավելի, ես ուղղակի պայմանական թվեր եմ հնչեցնում՝ հաշվի առնելով նախորդ վիճակագրությունները։ Եվ սա էական համալրում է Զինված ուժերի համար, մանավանդ, որ դա պայմանագրային է, երկարաժամկետ է, և ես նշեցի նոր օրենսդրական փոփոխության մասին, այն է՝ հնգամյա պայմանագիրը դարձնել յոթ և տասը տարի, այսինքն՝ 2+5: Եվ սա դառնալու է, կարծում եմ, առաջիկա տարիներին Հայաստանի Հանրապետության բանակի հիմնական առանցքը»,- նշեց նա։

Անդրադառնալով զորանոցաշինությանը՝ Պապիկյանն ասաց, որ խաղաղության հաստատման պայմաններում հանգիստ կարող են ապահովել երկրի երկարաժամկետ պաշտպանունակությունը՝ անկախ նրանից սպառնալիքներ կա՞ն, թե՝ ոչ։

«Մենք ինքներս պիտի գնահատենք՝ ինչ հնարավորություն ունի մեր երկիրը և ինչ արտաքին մարտահրավերների պիտի դիմակայենք, բայց խաղաղությանը պատրաստվելիս կարևոր է, որ մենք նաև խաղաղությանը զուգահեռ ունենանք նաև որոշակի պաշտպանունակություն, որը ոչ մեկի անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը չի սպառնում, ընդհակառակը, ապահովում է մեր անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը»,- ասաց Պապիկյանը։

Մանրամասները՝ տեսանութում։