Ի՞նչ կապ ունի Արտակ Դավթյանը Մարտի 1-ի հետ. ուշագրավ դրվագ գաղտնալսումից. «Ժողովուրդ»

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 11-ին, երբ հանրայնացվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը, զրույցի վերջում ուշագրավ մի դրվագ կա, որը դուրս մնաց ուշադրությունից:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Իսկ էն բանին էլ մի բան արեք, էլի… էն Խաչատուրովի տեղակալին:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Հա, էն որ ասի՞ր:

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հա…

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Ցավդ տանեմ, մի հատ հասկանամ, էլի…

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հա, տեղակալն ա օպերատիվ գծով:

ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Լավ, մի հատ հասկանամ, կխոսանք, ընգեր:

Այդպես էլ նախաքննական մարմնի ղեկավարները մինչ օրս չեն մանրամասնել, թե ով էր մարտյան իրադարձությունների ժամանակ ԳՇ օպերատիվ գծով տեղակալը, եւ, առհասարակ, ինչ էին ցանկանում անել նրա հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից փորձեց հստակեցնել, թե, ի վերջո, ո՞վ է եղել 2008 թվականին Գլխավոր շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալը, ի՞նչ է արվել այդ ուղղությամբ, կանչվե՞լ է արդյոք հարցաքննության, մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ հիմքով: Սակայն ՀՔԾ-ից պատասխանեցին, որ նախաքննական գաղտնիք է՝ նույնիսկ չասելով, թե ում նկատի ունեին գաղտնալսված պաշտոնյաները իրենց խոսքում:

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Յուրի Խաչատուրովի տեղակալների կենսագրությունները, նկատեց, որ 2008 թվականին (մարտի 1-ի օրերին) ԳՇ օպերատիվ գծով տեղակալ չի եղել, այլ եղել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչություն: Եւ օպերատիվ գծով վարչության պետը եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայիս պետ Արտակ Դավթյանը: Չի բացառվում, որ Արտակ Դավթյանին նկատի ունեն գաղտնալսված պաշտոնյաները: Արդյոք հենց նա՞ է եղել մարտյան արյունալի իրադարձությունների կիզակետում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: