Քննարկվել է Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագիծը

Լուրեր

07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, Տեր Արամը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագծի վերաբերյալ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գիտության և տեխնոլոգիաների ոլորտների զարգացման գերակայություններին։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Քննարկման ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է գիտության ոլորտի գնահատման չափանիշները, ընդհանրական ցուցիչները, հետազոտությունների և մշակումների համակարգի գործունեության սխեմաները, ինչպես նաև ծրագրի ներդաշնակեցումը այլ ռազմավարական նախաձեռնությունների հետ։

«Ներկայացվել են ծրագրի տեսլականն ու նպատակները, արդյունքային շրջանակը և գիտության ոլորտի գերակայությունները։ Ռազմավարության նախագծով նախատեսվում է հետազոտությունների գերազանցության խթանում, տնտեսական ազդեցության մեծացում, սոցիալական պատասխանատվության բարձրացում, ինչպես նաև ոլորտի վերակազմավորում և առաջխաղացում»,– նշվել է քննարկման ընթացքում։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև գիտական և գիտատեխնիկական մրցունակ համակարգի ձևավորմանը, ինչպես նաև հետազոտական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջոցառումներին վերաբերող հարցեր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է գիտական կարողությունների զարգացմանն ուղղված պետական քաղաքականության արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով այդ ուղղությամբ նախանշված ծրագրերի կյանքի կոչման անհրաժեշտությունը։