Գաղափարի, թե՞ մանդատի կռիվ․ կուսակցափոխությունների հայկական առանձնահատկությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 14:36
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում խոսել է ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառումից
16.11.2024 | 14:15
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.11.2024 | 13:49
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
16.11.2024 | 13:33
Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա սև հեղուկ են լցրել․  ամփոփվել  են խորհրդարանական ընտրությունների արդյունքները
16.11.2024 | 13:22
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ
16.11.2024 | 12:58
Աղմկահարույց սկանդալ․ Կոսովոյի հավաքականը լքել է խաղադաշտը Ռումինիայի հետ խաղում
16.11.2024 | 12:34
Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածների հարցեր
16.11.2024 | 12:12
Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքային բոլոր ձևաչափերից․ ՌԴ ԱԳՆ
16.11.2024 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2024 | 11:33
Նավթի գները նվազել են
16.11.2024 | 11:07
Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավ է կազմակերպել
16.11.2024 | 10:35
Հրդեհ Ձորագյուղում
16.11.2024 | 10:18
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Նոյեմբերի 4-ին պարզ դարձավ,որ «Լույս» դաշինքը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին։ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունները առանձին կմասնակցեն ընտրություններին, «Լույս» դաշինքն էլ այսուհետ գործելու է միայն Երևանի ավագանիում։

Նոյեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսում ստեղծված իրավիճակի մասին պարզաբանումներ էր ներկայացրել «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նա նշել էր, որ ընտրություններին առանձին մասնակցելու որոշման կայացման վրա իր ազդեցությունն է ունեցել հին Ընտրական օրենսգրքի ուժի մեջ մնալու հանգամանքը և եկել են այն եզրակացության,որ լավագույն տարբերակը հենց դա է։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանն էլ իր հերթին ֆեյսբուքյան գրառման միջոցով էր պարզաբանել ստեղծված իրավիճակն ու ներողություն խնդրել,որ «Լույս» դաշինքն այլևս չկա։ «Համոզված եղեք, որ մենք առանձին-առանձին էլ գործելու ենք ի շահ պետության ու ժողովրդի, և այս հարցում այլընտրանք չկա»,- գրել էր Արամ Սարգսյանը։

Դժվար է ասել, թե ի՞նչը դարձավ «Լույս» դաշինքի փլուզման պատճառը, բայց այն, որ կային տարաձայնություններ և դրանք սկսվել էին դեռ «Ելք» դաշինքում, ակնհայտ է։ Ասվածի ամենացայտուն արտահայտությունն էլ այն է,որ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը չմասնակցեցին Նիկոլ Փաշինյանի՝ դեռ մարտին սկսված «Իմ քայլը» շարժմանը։ Իհարկե, ցանկացած երկրում իշխանափոխության, հեղափոխության գործընթացներին հաջորդում է քաղաքական վերադասավորումների փուլը։

Մենք ևս բացառություն չենք այս հարցում։ Թավշյա հեղափոխությունից հետո կուսակցությունները սկսեցին հարմարվել հայաստանյան քաղաքական նոր իրավիճակին։ Այս դեպքում ճամբարափոխությունները դարձան շատ գործիչների համար անհրաժեշտություն ու իրենց սպասեցնել չտվեցին։ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավից առաջ արժե վերհիշել հետհեղափոխական կուսակցափոխությունները։ Եվ այսպես՝ ինչպես եւ սպասելի էր, Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո «Քաղաքացիական պայմանագիրը» սկսեց համալրվել նոր անդամներով,իսկ արդեն նախկին իշխանական և ներկայիս ընդդիմադիր ՀՀԿ-ն՝ դատարկվել։

Զգալով նավի խորտակման վտանգը՝ ՀՀԿ-ն մեկը մյուսի հետևից սկսեցին լքել հատկապես գործարար-պատգամավորները՝փորձելով իրենց բիզնեսն ապահովագրել նոր իշխանությունների հնարավոր հարվածներից։ ՀՀԿ-ի շարքերը առաջինը մայիսի 28-ին լքեց պատգամավոր,ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը։ Նա իր դիմումի համաձայն դուրս եկավ ոչ միայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,այլև ԱԺ ՀՀԿ խմբակցությունից։ Իր այս որոշման պատճառները Գևորգյանը ներկայացրել էր իր ֆերսբուքյան գրառմամբ։

«Այսօր ճիշտ եմ համարում աշխատանքի էֆեկտիվությունը բարձրացնելու նպատակով կառավարությանը տալ գործելու ավելի խաղաղ և կանխատեսելի պայմաններ: Նման քայլով հնարավորություն կտանք նորաստեղծ, այո, նաև անփորձ կառավարությանը կենտրոնանալ իր անելիքների շուրջ:»,- գրել էր Արթուր Գևորգյանը։

Հաջորդը Շիրակ Թորոսյանն էր։Մայիսի 29-ին նա իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածեց ՀՀԿ խմբակցությունից հեռանալու մասին։ «Հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում եւ հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս խմբակցությունից»,-նշել էր նա։

Հունիսի 2-ին էլ ՀՀԿ-ից հեռացավ գործարար, «Շիրակ» ակումբի սեփականատեր Արման Սահակյանը։

Վերջինս իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում էր,որ որպես պատգամավոր կենտրոնանալու է գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի վրա՝ պատրաստակամ աջակցելու թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության իր ընկերների զարգացման տանող նախաձեռնություններին։ Նոր իրողություններում ամենից արագ կողմնորոշված ՀՀԿ-ական պատգամավորը, անշուշտ, Ֆելիքս Ցոլակյանն էր։

 

Հիշեցնենք նա միակն էր Հանրապետական խմբակցությունից, ով մայիսի 1-ին վարչապետի պաշտոնում կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։Ցոլակյանը նշել էր,որ ՀՀԿ-ի հետ համագործակցությունը փաստացիորեն դադարեցրել էր մայիսի 1-ին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո։ Իսկ արդեն հունիսի 4-ին նա հայտարարեց ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին։ Նիկոլ Փաշինյանը գնահատեց Ֆելիքս Ցոլակյանի պրոֆեսիոնալիզմն ու հեղափոխությանը նվիրվածությունն ու նրան նշանակեց արտակարգ իրավիճակների նախարար։ Նախորդ խորհրդարանական ընտրություններին սկանդալային ձայնագրության հրապարակմամբ աչքի ընկած ՍԱՍ գրուպի սեփականատեր, գործարար Արտակ Սարգսյանը ևս հետևեց իր գործընկերներին։

Հունիսի 6-ին էլ նա հայտարարեց ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին։ Սարգսյանը ՀՀԿ խմբակցությունից ու կուսակցությունից դուրս գալու որոշումը կայացրել էր՝ ելնելով քաղաքական զարգացումներից ու երկրում ստեղծված նոր իրավիճակից։ Իր գործարար-պատգամավոր ընկերոջից հետ չմնաց նաև Սամվել Ալեքսանյանը։Նրա՝ ՀՀԿ խմբակցությունը լքելուց հետո, Հանրապետականը խորհրդարանում կորցրեց բացարձակ մեծամասնությունը։ Հունիսի 28-ին էլ ՀՀԿ խմբակցությունն ու կուսակցությունը լքելու մասին հայտարարություն տարածեց «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը։

Նա իր այդ որոշումը կապում էր Ամուլսարի հանքի շահագործման դադարեցման պահանջով Ջերմուկի, Գնդեվազի, Կեչուտի բնակիչների կողմից հանք տանող ճանապարհի փակման ակցիայի հետ։ Ըստ Արսենյանի՝ նա ցանկանում էր բողոքի ակցիա իրականացնողների հետ քննարկումներ ունենալ,բայց չէր ստացվում։Դրա գլխավոր խոչընդոտն էլ Աշոտ Արսենյանի կարծիքով ՀՀԿ անդամ ու ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր լինելն էր։ «Որպեսզի լուծում գտնվի հանքի աշխատանքների չխոչընդոտման համար, ես որոշում եմ կայացրել հրաժարվել Հանրապետական կուսակցության եւ խմբակցության անդամ լինելուց, մնալ անկախ պատգամավոր»,-մասնավորապես նշվում էր պատգամավորի տարածած հայտարարության մեջ։

Աշոտ Արսենյանից հետո էլ ՀՀԿ-ից հեռացավ Նահապետ Գևորգյանը։

Նա դիմում էր գրել Հանրապետական կուսակցությունից և ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին։ Իր որոշման շարժառիթների վերաբերյալ պատգամավորը որևէ մեկանաբանություն չէր ներկայացրել։ Նշենք, որ Հանրապետական կուսակցությունն ու համանուն խմբակցությունը լքած որևէ պատգամավոր այդպես էլ չհրաժարվեց իր մանդատից։ Ուշագրավ է նաև այն, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության մի շարք ներկա և նախկին պատգամավորներ միացան հոկտեմբերին խորհրդարանում ընթացող ստորագրահավաքին՝ ի պաշտպանություն դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը։

Ստորագրահավաքին մասնակցել էր 16 պատգամավոր։Նրանք են՝ «Ծառուկյան» խմբակցությունից վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը, Հանրապետական խմբակցությունը լքած և հիմա արդեն անկախ պատգամավորներ «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ Շիրակ Թորոսյանը, Աշոտ Արսենյանը, Արման Սահակյանը, Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Նահապետ Գևորգյանը, ՀՀԿ խմբակցության ներկայիս անդամներ՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, գործարարներ Արայիկ Գրիգորյանը, Հակոբ Հակոբյանը, Հարություն Կարապողոսյանը, պատգամավորներ Ավետ Սարգսյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Տաճատ Վարդապետյանը, ազգային փոքրամասնությունները ներկայացնող Կնյազ Հասանովը և Արսեն Միխայլովը։

Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին հոկտեմբերի 8-ին էլ հայտարարել էր Հանրապետական խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Վերջինիս սատարումն իսկապես անակնկալ էր, քանի որ նա ի սկզբանե դեմ էր Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը և մշտապես հանդես էր գալիս քննադատական ելույթներով։ Հոկտեմբերի 9-ին էլ Աժ-ի պատգամավորների սկսած այս ստորագրահավաքի ու Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին հայտարարություն էին տարածել Աժ-ի ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Միհրան Հակոբյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը և Սամվել Ֆարմանյանը՝ ընդգծելով, որ անզիջողականության և բանակցելու ցանկության բացակայության, վերջնագրերով խոսելու հետևանքը հասարակական ու մարդկային հարաբերությունների ճգնաժամ է հասունացնում` արժանապատվության պահպանման զգացողությունից բխող չափազանց վտանգավոր հետևանքներով: Չորս պատգամավորները նշում էին,որ այդպիսի էժան խաղերում իրենք չեն մասնակցում՝ հորդորելով իրենց չանհանգստացնել։ «Մի´ զանգեք մեզ, տարբեր կողմերի պարոնա´յք, պարզապես մի´ զանգեք։ Այս էժան խաղում մենք չկանք։ Եթե դուք ի վիճակի չեք քաղաքակիրթ լուծումներ գտնել, ապա մենք ձեզ համար գործիք չենք։ Մենք մտահոգ ու հիասթափված հետևում ենք՝ ինչ եք դուք անում։ Մենք լուռ կսպասենք:

Բայցև, հաստատ ամեն ինչ կանենք իրական նոր Հայաստանի համար»,- ասված է պատգամավորների հայտարարության մեջ։ Չնայած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀԿ նման մեծ ցնցումներ չապրեց,բայց այս կուսակցության շարքերը ևս լքողներ եղան։հեղափոխությունից հետո Խոսքը պատգամավոր Վահան Կարապետյանի և նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանի մասին է։Կարապետյանը նշել էր, թե ԲՀԿ-ից հեռացել է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իր քաղաքական թիմի հետ անհամաձայնությունների պատճառով։

Կուսակցափոխների ցուցակը օրեր առաջ համալրեցին նաեւ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները։ Մասնավորապես՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հոկտեմբերի 31-ին հայտնեց, որ հեռանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից՝միանալով Նիկոլ Փաշինյանին ու հեղափոխությանը։ Լրագրողների հետ զրույցում Կոնջորյանը պարզաբանել էր,որ դա արել է քանի որ իր կուսակցությունը գործում է ընդդիմադիր դաշտում, իսկ ինքը հավատում եւ միշտ հավատացել է Նիկոլ Փաշինյանին, հետեւաբար, չի կարող ընդդիմադիր լինել մի բանի, որին հավատում է։Կոնջորյանը նաև վստահեցրել էր,որ պաշտոնի համար չի անցնում Նիկոլ Փաշինյանի կողմը։ Այս դեպքում, սակայն, զարմանալի է,թե ինչո՞ւ է պատգամավորը այս քայլին դիմել հենց ընտրությունների նախաշեմին,այլ ոչ թե ավելի վաղ,եթե միշտ էլ եղել է Նիկոլ Փաշինյանի գաղափարական համակիրը։ Ընտրությունների նախաշեմին իր կուսակցական պատկանելությունը որոշեց փոխել նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։Այս մասին նոյեմբերի 1-ին վերջինս հայտարարեց իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։

Ամփոփելով՝ նկատենք, որ առաջիկա ընտրություններում հաղթանակի մեծ շանսեր ունեցող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այսօր վերածվել է մագնիսի, որը դեպի իրեն է ձգում տարբեր սկզբունքային, եւ ոչ այնքան սկզբունքային գործիչների, որոնք ընդամենը յոթ ամիս առաջ չէին վարանում Փաշինյանին տարատեսակ պիտակներ կպցնել՝ կասկածի տակ դնելով նրա մղումները։ Ինչպես երեկ խոստովանեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Քաղաքացիական պայմանագրին անդամակցել ցանկացողների հերթը շատ մեծ է։ Ով կմտածեր։

Մի ժամանակ Հանրապետական լինելն էր հպարտություն, այսօր արդեն՝ Քաղաքացիական պայմանագրի անդամ լինելը։

Էմմա Չոբանյան