«Նա ոչ մի խաղաքարտ չունի, կամ միայն ես». Թրամփը՝ Զելենսկիի մասին

Լուրեր

18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին բանակցություններում «իրական խաղաքարտեր» չունի և երբեք էլ չի ունեցել։ Նա նշել է, որ Ուկրաինայի նախագահն ունի միայն մեկ բան՝ ինքը Դոնալդ Թրամփը։

Այս մասին հաղորդում է  ՌԲԿ Ուկրաինան՝ հղում անելով The New York Times-ին։

Հրատարակությանը տված հարցազրույցում Թրամփը վերահաստատել է  իր փետրվարյան պնդումը, որ Զելենսկին «խաղաքարտեր չունի» Ուկրաինայի շուրջ բանակցություններում և դրանք չի ունեցել առաջին օրվանից։

«Դա ճիշտ է։ Նա խաղաքարտեր չունի։ Նա դրանք չուներ, նա դրանք չի ունեցել առաջին օրվանից», – ընդգծել է Թրամփը։

Երբ լրագրողը հարցրել է  ամերիկացի առաջնորդին, թե սա ինչ է նշանակում, նա պատասխանել է, որ իր ուկրաինացի գործընկերն ունի միայն մեկ բան։

«Նա միայն մեկ բան ունի՝ Դոնալդ Թրամփ», – ասել է  ԱՄՆ նախագահը։

«Եթե նա չունենար Դոնալդ Թրամփին, դա կլիներ լիակատար աղետ, և նա գիտի դա, և եվրոպացի առաջնորդները գիտեն դա, և բոլորը գիտեն դա», – ասել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 28-ին Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին վիճաբանել էին Սպիտակ տանը։

«Դուք հիմա ճիշտ դիրքում չեք, պատերազմի հենց սկզբից ոչ այնքան շահավետ։ Դուք ճիշտ դիրքում չեք։ Դուք ճիշտ խաղաքարտեր չունեք», – այդ ժամանակ ասել էր ԱՄՆ նախագահը։