Զելենսկին՝ ԱՄՆ անվտանգության երաշխիքների մասին. փաստաթուղթը պատրաստ է Թրամփի հետ վերջնականացման

Լուրեր

30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
Բոլորը

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ փաստաթուղթը, ըստ էության, պատրաստ է. հաջորդ քայլը դրա վերջնական մշակումն է ամենաբարձր մակարդակով։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Telegram ալիքին։

«[Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար] Ռուստեմ Ումերովը զեկուցել է մեր թիմի՝ երեկ Ֆրանսիայում կայացած բանակցությունների արդյունքների մասին։ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ փաստաթուղթը, ըստ էության, պատրաստ է վերջնականացման ԱՄՆ նախագահի հետ ամենաբարձր մակարդակով»,- հայտարարել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ կարևոր է, որ Ուկրաինան շարունակի ինտեգրել եվրոպական և ամերիկյան թիմերի աշխատանքը։ Բանակցային թիմերը համատեղ քննարկել են նաև վերակառուցման և տնտեսական զարգացման վերաբերյալ փաստաթղթեր։

«Քննարկվել են նաև պատերազմի ավարտի հիմնական շրջանակին վերաբերող բարդ հարցեր, և ուկրաինական կողմը ներկայացրել է այս փաստաթղթի վերջնական տարբերակի մշակման հնարավոր տարբերակները: Մենք հասկանում ենք, որ ամերիկյան կողմը կկապվի Ռուսաստանի հետ, և մենք սպասում ենք արձագանքի այն մասին՝ արդյո՞ք ագրեսորն իսկապես պատրաստ է դադարեցնել պատերազմը»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Նա նաև ընդգծել է, որ Կիև վերադառնալուց հետո ուկրաինական բանակցային թիմը կզեկուցի հանդիպումների բոլոր մանրամասների մասին։

«Մենք նաև մեր գործընկերներին տեղեկացնում ենք ռուսական հարվածների հետևանքների մասին։ Այս համատեքստում կարևոր է, որ Ռուսաստանի վրա ճնշումը մեծանա նույնքան ինտենսիվ, որքան բանակցային թիմերն են աշխատում։ Ապագա անվտանգության երաշխիքների իրագործելիությունը պետք է ցույց տրվի գործընկերների կողմից ագրեսորի վրա արդյունավետ ճնշում գործադրելու՝ արդեն այս փուլում կարողությամբ»,- հավելել է Զելենսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի