Ադրբեջանն ու ԱՄՆ-ն քննարկել են TRIPP-ի զարգացման հեռանկարները

Լուրեր

30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի  արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովն ընդունել է ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության (USTDA) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի գլխավորած պատվիրակությանը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ  հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկայի, առևտրի, տարածաշրջանային կապերի, այդ թվում՝ TRIPP երթուղու, և տնտեսական ներդրումների ոլորտներում երկկողմ համագործակցության ներկա վիճակը։ Բացի այդ, քննարկումը կենտրոնացած էր ԱՄՆ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին Ադրբեջանում առկա համապատասխան ենթակառուցվածքային և լոգիստիկ հնարավորություններին, ինչպես նաև համագործակցության զարգացման հեռանկարներին ծանոթացնելու վրա։

Նշվում է, որ բարձր են  գնահատվել անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովից հետո՝ ռազմավարական գործընկերության խարտիայի նախապատրաստման շրջանակներում տեղի ունեցած երկկողմ շփումների և կոնկրետ թեմաների շուրջ քննարկումների արդյունքները։

Բացի այդ՝ հանդիպման ընթացքում մտքեր են  փոխանակվել Ադրբեջանի կարևոր դերի վերաբերյալ տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ապահովման, վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման, Միջին միջանցքում առևտրային ուղիների դիվերսիֆիկացման, ինչպես նաև Ադրբեջանում բիզնեսի և ներդրումների զարգացման համար բարենպաստ պայմանների և նոր կապեր հաստատելու հնարավորությունների վերաբերյալ։

 

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի