ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի դեմ․ նա այս քայլն անվանել է Թրամփի վարչակազմի կողմից սպառնալիքների և ճնշման մաս

Լուրեր

07.03.2026 | 16:00
Իրանն այսօր  շատ ծանր հարված կստանա․ Թրամփ
07.03.2026 | 15:58
Մի քիչ էլ դիմացեք, էդ էլ կանենք․ Նիկոլ Փաշինյանն Արթիկում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 15:55
Ալավերդի համայնքին կվերադարձվի Թումանյան փողոցում գտնվող՝ 77.8 քմ մակերեսով բնակարան
07.03.2026 | 15:35
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.60%-ով և կազմել 5146.10 դոլար
07.03.2026 | 15:16
Խաղաղությունից հետո ջրի խնդրի վրա ենք կենտրոնանում․ Փաշինյանը՝ Պեմզաշենում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 15:09
Փետրվարի 28-ից մարտի 6-ը Իրանից Հայաստանի տարածքով 41 երկրների քաղաքացիներ են տեղափոխվել․ ՀՀ ԱԳՆ
07.03.2026 | 14:59
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
07.03.2026 | 14:41
«Գնացե´ք Դուբայի իմ տները քննարկեք, ամոթ ա պետք ունենալ». Փաշինյանը Մարալիկում հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 14:22
Շունը երկու դահուկորդի է «տապալել» մարաթոնի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 13:59
Նավթի գներն աճել են
07.03.2026 | 13:48
Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը
07.03.2026 | 13:33
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է «Ինտերն» առաջարկում Մխիթարյանին նոր պայմանագրով
07.03.2026 | 13:20
ԱԱԾ շենքի մոտ այրվող առարկա նետելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, այդ թվում՝ ահաբեկչության հոդվածով
07.03.2026 | 13:02
«Տենանք` կարո՞ւմ ենք մի բան անենք». Փաշինյանը Թալինում քաղաքացիների բնակարաններ է մտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 12:34
Ֆինն Գերագուսյանը գոլ է խփել Հայաստանի հավաքական հրավիրվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը կիրակի հայտարարել է, որ ԱՄՆ դատախազները հետաքննություն են սկսել օրենսդիրներին ուղղված իր հայտարարությունների վերաբերյալ և սպառնացել են քրեական մեղադրանքներ առաջադրել։ Փաուելը պնդում է, որ այս գործողություններն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իր դրամավարկային քաղաքականության որոշումների վերաբերյալ ճնշման արշավի մաս են, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Փաուելը նշել է, որ ուրբաթ Դաշնային պահուստային համակարգը ստացել է մեծ ժյուրիի ծանուցում, որոնցում սպառնում են մեղադրական եզրակացություններով՝ կապված իր անցյալ տարվա հունիսին Սենատում տված ցուցմունքի հետ։ Դրանք  վերաբերում են Վաշինգտոնում Դաշնային պահուստային համակարգի գրասենյակային շենքերի լայնածավալ վերանորոգման նախագծին։

Դաշնային պահուստային համակարգի նախագահն իր ցուցմունքի կամ վերանորոգման հետ կապված հնարավոր մեղադրանքներն անվանել է «անհիմն պատրվակ»։ Նա կարծում է, որ քրեական հետապնդման սպառնալիքները կապված են ոչ թե շինարարական նախագծի, այլ կարգավորող մարմնի տոկոսադրույքների որոշումների հետ։

«Քրեական մեղադրանքների սպառնալիքը բխում է նրանից, որ Դաշնային պահուստային համակարգը տոկոսադրույքները սահմանում է մեր լավագույն գնահատականի հիման վրա, թե ինչն է հանրային շահերից բխում, այլ ոչ թե նախագահի նախասիրություններից»,- ասել է  Փաուելը:

Նա այս քայլն անվանել է  «աննախադեպ քայլ» և «վարչակազմի կողմից սպառնալիքների և շարունակական ճնշման» մի մաս:

AFP-ն հիշեցնում է, որ Դաշնային պահուստային համակարգը, որը կայացնում է անկախ դրամավարկային քաղաքականության որոշումներ, ունի կրկնակի մանդատ՝ ապահովել գների կայունությունը և ցածր գործազրկությունը: Կարգավորողի հիմնական գործիքը հիմնական տոկոսադրույքն է, որը ազդում է տնտեսության մեջ վարկավորման ծախսերի վրա։

Թրամփը վաղուց հրապարակավ պահանջել է, որ Փաուելը և Դաշնային պահուստային համակարգն ավելի արագ իջեցնեն տոկոսադրույքները, ինչը շատերը համարում են ամերիկյան Կենտրոնական բանկի ավանդական անկախության խախտում: Կիրակի ԱՄՆ նախագահը հերքել է, որ տեղյակ է Արդարադատության նախարարության կողմից Դաշնային պահուստային համակարգի վերաբերյալ հետաքննության մասին:

«Ես ոչինչ չգիտեմ այդ մասին, բայց նա, անշուշտ, շատ լավ չի կառավարում Դաշնային պահուստային համակարգը և շատ լավ չի կառուցում շենքեր»,- NBC-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թրամփը։

Հետաքննությունը սուր քննադատության է արժանացել երկու կուսակցությունների սենատորների կողմից։ Հանրապետական ​​Թոմ Թիլիսն ասել է, որ Արդարադատության նախարարության անկախությունն ու հեղինակությունը վտանգված են։ Նա հավելել է, որ մինչև հետաքննության ավարտը դեմ կլինի Դաշնային պահուստային համակարգի ղեկավարության ցանկացած թեկնածուի, այդ թվում՝ ապագա նախագահի հաստատմանը։

Սենատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը հետաքննությունը որակել է որպես Դաշնային պահուստային համակարգի անկախության դեմ հարձակում: Նա ասել է, որ յուրաքանչյուր ոք, ով պահպանում է անկախությունը և չի հետևում Թրամփի գծին, կենթարկվի հետաքննության։

Դաշնային պահուստային համակարգի նախագահի պաշտոնում Փաուելի ժամկետը լրանում է 2026 թվականի մայիսին: Անցյալ ամիս Թրամփը Politico-ին ասել էր, որ կգնահատի Փաուելի իրավահաջորդին՝ հիմնվելով տոկոսադրույքները անմիջապես իջեցնելու  պատրաստակամության վրա:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի