Հայ ըմբիշները սկսել են պատրաստվել նոր մրցաշրջանին
Հայաստանի ըմբիշները սկսել են նախապատրաստվել նոր մրցաշրջանին։
Ազատ ու հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների, Մ23 և երիտասարդական հավաքականներն այս օրերին հավաք են անցկացնում Ծաղկաձորում, հաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը։
Ազգային հավաքականներն ու Մ23 թիմերը փետրվարի 6-8-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կմասնակցեն միջազգային մրցաշարի:
Հիշեցնենք, որ 2026թ․ աշխարհի առաջնությունը կայանալու է հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում։ Եվրոպայի առաջնությունն էլ կընդունի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանան ապրիլի 20-26-ին։