ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման օբյեկտներին

Լուրեր

30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ զինված ուժերը գործընկեր ուժերի հետ համատեղ հունվարի 10-ին լայնածավալ հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման օբյեկտներին Սիրիայի ամբողջ տարածքում, հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը։

Հարձակումը դարձել է «Բազեի աչքի հարված» գործողության մի մասը, որը մեկնարկել է 2025 թվականի դեկտեմբերի 19-ին՝ այն բանից հետո, երբ Պալմիրայում ԻՊ զինյալների հարձակման հետևանքով զոհվել են երկու ամերիկացի զինվորական և քաղաքացիական թարգմանիչ։

«Մեր ուղերձը մնում է հստակ․ եթե դուք վնաս հասցնեք մեր զինվորներին, մենք ձեզ կգտնենք և կկործանենք աշխարհի ցանկացած կետում՝ անկախ նրանից, թե որքան ջանք կգործադրեք արդարադատությունից խուսափելու համար»,-նշված է Կենտրոնական հրամանատարության հայտարարությունում։ Հարվածների հետևանքով զոհերի առկայության մասին չի հաղորդվում։

CNN-ի աղբյուրի տվյալներով՝ գործողության ընթացքում կիրառվել է ավելի քան 90 բարձր ճշգրտությամբ զինամթերք, որոնց միջոցով խոցվել է ավելի քան 35 թիրախ։ Հարվածներին մասնակցել է ավելի քան 20 ինքնաթիռ։

Դեկտեմբերի 13-ին Պալմիրայում ԻՊ զինյալները հարձակվել են ամերիկյան ռազմական պարեկի վրա։ Զոհվել են ԱՄՆ երեք քաղաքացիներ՝ 25-ամյա Էդգար Բրայան Տորեսե-Տովարը, 29-ամյա Ուիլյամ Նաթանիել Հովարդը (երկուսն էլ Այովայի ազգային գվարդիայից) և թարգմանիչ Այադ Մանսուր Սաքաթը։ Դրանից հետո՝ դեկտեմբերի 20-ին, ԱՄՆ-ը իրականացրել է օդային հարվածների շարք «Իսլամական պետության» դիրքերի վրա։

Սիրիայում տեղակայված են հարյուրավոր ամերիկացի զինծառայողներ։ Նրանք այնտեղ մնում են ԱՄՆ-ի՝ ԻՊ-ի դեմ պայքարի առաքելության շրջանակում, որը սկսվել է այն բանից հետո, երբ զինյալները 2010-ականների կեսերին վերահսկողության տակ էին վերցրել Սիրիայի և Իրաքի զգալի հատվածներ։