ԱՄՆ-ն կազմալուծում է միջազգային հարաբերությունների գործող համակարգը․ Թրամփը կայսերական մոտեցումներ ունի․ Հրաչյա Արզումանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխություններին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությանը և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին։

Արզումանյանի գնահատմամբ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված միջազգային հարաբերությունների համակարգն այլևս գոյություն չունի, և այդ փլուզման հիմնական նախաձեռնողը հենց Միացյալ Նահանգներն է։

«Միացյալ Նահանգները՝ այն ուժային կենտրոնը, որը կառուցել է այդ համակարգը… 2025 թվականի վերջից արդեն քանդում է, կազմալուծում է այդ համակարգը և ձևավորելու է նոր համակարգ, նոր հարաբերություններ։ Ինչ մտահղացում, նպատակ ունի Թրամփը որպես քաղաքական գործիչ, այդ մոտեցումները նույն ձևի հստակ և հաստատ կարելի է ձևավորել որպես կայսերական։ Մի կառուցվածք, մի համակարգ, որը կառուցված է ոչ թե օրենքների վրա՝ միջազգային օրենքների վրա, այլ կայսրության տրամաբանության մեջ»։

Ըստ փորձագետի՝ այս նոր տրամաբանության մեջ աշխարհը բաժանվում է ազդեցության գոտիների, որտեղ տիրում են ուժային կենտրոնները։
«Մնացած ուժային կենտրոնները չակերտներում՝ «քիթը չեն կոխում» այդ տարածքի մեջ։ Կիսում են աշխարհը և տիրում են աշխարհում՝ ամեն մեկը իր տիրույթում»։

Անդրադառնալով Վենեսուելայի շուրջ զարգացումներին և Գրենլանդիայի հարցում ԱՄՆ-ի հավակնություններին՝ Արզումանյանը նշում է, որ Միացյալ Նահանգները վերադառնում է Մոնրոյի դոկտրինին՝ նորացված տարբերակով, որը նա անվանում է «Դոնրոյի դոկտրին»։

«Միացյալ Նահանգները հայտարարել է, որ արևմտյան կիսագունդը Միացյալ Նահանգների տիրույթն է։ Չինաստանը, Ռուսաստանը շատ են մոտեցել, բոլորը պիտի քաշվեն, բոլորը պիտի դուրս գան այդտեղից, ԱՄՆ-ն ասում է՝ ես եմ տիրում այդտեղ»։
Խոսելով Գրենլանդիայի մասին՝ փորձագետը շեշտում է, որ դա ռազմավարական քայլ է ԱՄՆ-ի կողմից՝ ուղղված Արկտիկայում Չինաստանի և Ռուսաստանի զսպմանը։

«Այն սպառնալիքը, որը Միացյալ Նահանգները ներկայացրել են Դանիային՝ Գրենլանդիայի հետ կապված, դա, իրոք, սպառնալիք է, որովհետև Միացյալ Նահանգները սպառնացել են ուժով մտնել։ Դա ուղղակի պարզ ռազմական սպառնալիք է… Եվ այդ սպառնալիքը, եթե Միացյալ Նահանգները գնա այդ ճանապարհով, այստեղ հաստատ կփլուզվի ՆԱՏՕ-ն»։
Հրաչյա Արզումանյանը կարծում է, որ Եվրոպան այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։

«Այսօր Եվրոպան՝ որպես միավոր, ուժային միավոր, որպես աշխարհաքաղաքական միավոր՝ չկա։ Եվրոպան չի կարողանում զսպել, Եվրոպան չի կարողանում պահպանել միջազգային համակարգը՝ հիմնված օրենքների վրա»։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի պատերազմին, փորձագետը կանխատեսում է դրա երկարաձգումը․ «Ես կարող եմ ասել, որ հաստատ 2026 թվականին ոչ մի բան չի վերջանալու, շարունակվելու է հաստատ։ Ո՞նց կձևավորվի, շատ դժվար է ասել, որովհետև եթե Եվրոպան ձևավորվում է որպես ուժային կենտրոն, Հայաստանը և հետսովետական երկրները ունեն մի ապագա։ Եթե չի ձևավորվում, մենք նորից կանգնում ենք լուրջ պրոբլեմների առջև»։

Եզրափակելով զրույցը՝ Հրաչյա Արզումանյանը պնդում է, որ միակ ելքը Հայաստանի սուբյեկտայնության բարձրացումն է և սեփական ուժերի կենտրոնացումը։

«Դու պիտի դառնաս հայակենտրոն։ Դու պիտի կենտրոնանաս Հայաստանի վրա, հավաքես քո ներուժը և հավաքելով քո ներուժը, քո հնարավորությունները՝ դառնաս դերակատար որպես ուժ և դառնալով դերակատար՝ ինչքան կարելի է շատ ուժային կենտրոնների շահեր բերես Հայաստան։ Ոչ թե հրավիրես սպասարկելու համար, հրավիրես որպես դերակատար, ինքնիշխան, որը կապեր է հաստատում ինչքան կարելի է շատ ուժային կենտրոնների հետ»։

«Միայն հայկական հասարակության, միայն Հայաստանի՝ որպես պետություն, այդ սպառնալիքներին պատասխան, արձագանք պատրաստել՝ քո ներուժը չի հերիքելու։ Դու պիտի կենտրոնացնես քո ազգի ողջ ուժը, որ կարողանաս գտնել լուծումներ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան