Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԿԲ-ի և «Վերածնունդ» ծրագրի շահառուների հանդիպման արդյունքում
Հասարակություն
07.11.2018 | 16:25Նոյեմբերի 6-ին ՀՀ կենտրոնական բանկում տեղի ունեցավ հանդիպում «Վերածնունդ» ծրագրի շահառուների մի խումբ ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրեցին ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները:
Կենտրոնական բանկը ներկայացրեց հիպոթեքային վարկավորման շուկայում առկա մի քանի ծրագրեր, դրանց գործիքակազմը:
Կենտրոնական բանկի կողմից նշվեց, որ հիշյալ ծրագրի առումով Կենտրոնական բանկը որևէ հանձնառություն չունի և չի ունեցել:
Կողմերը պայմանավորվեցին շարունակել քննարկումները և փորձել բարենպաստ լուծումներ գտնել հարցի լուծման համար: