Բողոքի ցույցերը շարունակվում են, շուկան կիսափակ վիճակում է․ Մովսես Քեշիշյանը՝ Թեհրանում իրավիճակի մասին

Լուրեր

30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են, Թեհրանի շուկան կիսափակ վիճակում է, այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։

«Այս պահին թուլացում չի նկատվում, և եթե կառավարությունը լուրջ քայլեր չձեռնարկի, հավանաբար, դեռ այսպես շարունակվի և նույնիսկ ընդարձակվի»,- ասաց Քեշիշյանը։

Ըստ նրա՝ կառավարությունը որոշակի քայլեր է արել, խոստումներ տվել, սակայն տեսանելի արդյունքներ չկան։

ԱՄՆ-ում գործող «Մարդու իրավունքների ակտիվիստներ» լրատվական գործակալությունը (HRANA) հայտնել է, որ բողոքի ցույցերը մինչ այժմ տարածվել են բոլոր 31 նահանգների 111 քաղաքներում և գյուղերում, գրում է BBC-ին։ Հաղորդվում է, որ անկարգությունների ընթացքում զոհվել է առնվազն 34 ցուցարար և 4 իրավապահ, ձերբակալվել է 2200 ցուցարար։

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են դեկտեմբերի 28-ից, երբ տնտեսվարողները դուրս եկան մայրաքաղաք Թեհրանի փողոցներ՝ արտահայտելու իրենց դժգոհությունը սև շուկայում իրանական արժույթի՝ ռիալի, արժեքի կտրուկ անկման դեմ։

 

Անի Թամրազյան