2 մլրդ դրամի արտոնություն՝ Ալեքսանյանների ընտանիքին․ 2-րդը՝ մեկ ամսվա ընթացքում

Լուրեր

06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
Բոլորը

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Աստղիկ Ալեքսանյանը, մեկ ամսվա ընթացքում Կառավարությունից երկրորդ անգամ է արտոնություն ստանում։

Factor.am-ը Կառավարության նախագծերի ուսումնասիրությունից պարզեց, որ Ալեքսանյաններին պատկանող ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Լեքս Տոբակո Քոմփանի» ընկերությունը պատրաստվում է հումք ներկրել և Կառավարությունից ակնկալում է մաքսատուրքից ազատում։

Նախատեսվում է իրականացնել 32․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և 4․3 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2 մլրդ դրամ։

Ընկերությունն ունի 258 աշխատատեղ՝ 311 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 333-ի՝ 390 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Կառավարությունը դեկտեմբերի 13-ին արտոնություն էր տվել Ալեքսանյանների մեկ այլ ընկերության՝ «Ալեքս Տեքստիլ»-ին։ Այդ օրն Ալեքսանյաններն ազատվել էին 109 մլն դրամի մաքսատուրք վճարելու պարտավորությունից։

Նարեկ Կիրակոսյան