Թրամփը քննարկում է Գրենլանդիան ձեռք բերելու տարբերակները, այդ թվում՝ ռազմական ուժի կիրառումը. Սպիտակ տուն

Լուրեր

21.05.2026 | 13:54
Նեյմարը վնասվածք է ստացել
21.05.2026 | 13:53
Պետական դավաճանը ամենաբարձրն է գոռում, որ իր ընդդիմախոսը դավաճան է․ Թևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 13:44
Իրանը քննարկում է ԱՄՆ-ի առաջարկը, Թրամփը հայտարարում է՝ խաղաղության բանակցությունները «սահմանագծին» են
21.05.2026 | 13:39
Ֆուտզալի Հայաստանի գավաթի եզրափակիչում գրանցվել է խոշոր հաշիվ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 13:31
Խարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին
21.05.2026 | 13:27
«Սուրմալու»-ի ողբերգական դեպքի գործի քննությունը կվերսկսվի․ վարույթները միացվել են
21.05.2026 | 13:20
ՌԴ պետռեգիստրում Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ տվյալները խմբագրվել են
21.05.2026 | 13:10
«Բոլորին դեմ եմ»-ի ցուցակի 87 թեկնածուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել, 12-ն էլ կհայտնի
21.05.2026 | 13:04
Անդրանիկ Թևանյանի հրատապ ասուլիսը․ Փաշինյանը նրան մեղադրում է պետական դավաճանության մեջ․ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 12:58
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 12:57
Էրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանի հետ հրադադարը, Սիրիան և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
21.05.2026 | 12:46
Մեկ կրակոց էլ «Հաղթանակ» զբոսայգու թնդանոթից կարձակվի․ ՀՀ ՊՆ
21.05.2026 | 12:34
Արքայազն Ուիլյամը բուռն է արձագանքել «Ասթոն Վիլայի» հաղթանակին եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 12:28
«ՀՀ-ին արտաքին ուղեցույցներ պարտադրելու արշավ»․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է The Insider-ի հետաքննությանը
21.05.2026 | 12:24
Ռուսական զորքերը միջուկային զինամթերք են տեղափոխել Բելառուս զորավարժությունների շրջանակում
Բոլորը

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Գրենլանդիան ձեռք բերելու «մի շարք տարբերակներ», այդ թվում՝ ռազմական ուժի կիրառումը։ Սպիտակ տունը BBC-ին հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Դանիայի կիսաինքնավար շրջանի՝ Գրենլանդիայի ձեռքբերումն «ազգային անվտանգության առաջնահերթություն» է։

Հայտարարությունը հնչում է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ եվրոպացի առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածում Դանիայի օգտին, որը դեմ է արտահայտվում Արկտիկական կղզու նկատմամբ Թրամփի նկրտումներին։

Մեզ միանգամայն անհրաժեշտ է Գրենլանդիան. Թրամփ

Թրամփը կրկնել էր, որ ԱՄՆ-ին «անհրաժեշտ է» Գրենլանդիան՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ինչը Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենին ստիպել էր զգուշացնել, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի վերջ։

ԱՄՆ-ի հարձակումը Գրենլանդիայի վրա կնշանակի ՆԱՏՕ-ի վերջը․ Դանիայի վարչապետ

«Նախագահը և նրա թիմը քննարկում են այս կարևոր արտաքին քաղաքականության նպատակին հասնելու մի շարք տարբերակներ, և, իհարկե, ԱՄՆ զինված ուժերի օգտագործումը միշտ էլ գերագույն գլխավոր հրամանատարի տրամադրության տակ է»,- ասվում է Սպիտակ տան հայտարարությունում։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ օրենսդիրներին հայտնել է, որ Թրամփի վարչակազմը չի ծրագրում ներխուժել Գրենլանդիա, փոխարենը նշել է կղզին Դանիայից գնելու տարբերակի մասին, հաղորդում են Wall Street Journal-ը և այլ ամերիկյան լրատվամիջոցներ։

Ավելի ուշ, Պետքարտուղարության խոսնակը BBC-ին ասել է, որ ԱՄՆ-ը «ցանկանում է կառուցել երկարատև առևտրային հարաբերություններ, որոնք օգուտ կբերեն ամերիկացիներին և Գրենլանդիայի ժողովրդին»։

«Մեր ընդհանուր հակառակորդները գնալով ավելի ակտիվ են դառնում Արկտիկայում։ Սա այն մտահոգությունն է, որը կիսում են նաև Միացյալ Նահանգները, Դանիայի Թագավորությունը և ՆԱՏՕ-ի դաշնակիցները»,- ասել է նա։

Գրենլանդիան և Դանիան նախկինում հայտարարել էին, որ շտապ հանդիպում են խնդրել Ռուբիոյի հետ՝ կղզու նկատմամբ ամերիկյան պահանջները քննարկելու համար։ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենը նշել էր, որ Ամերիկայի գլխավոր դիվանագետի հետ զրույցը պետք է լուծի «որոշակի թյուրըմբռնումներ»։

Երեքշաբթի եվրոպացի վեց դաշնակիցները աջակցություն են հայտնել Դանիային։ Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը ողջունել է հայտարարությունը և «հարգալից երկխոսության» կոչ արել։

«Երկխոսությունը պետք է տեղի ունենա՝ հարգելով այն փաստը, որ Գրենլանդիայի կարգավիճակը հիմնված է միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի վրա»,- ասել է Նիլսենը։

Գրենլանդիան՝ 57,000 բնակչությամբ, 1979 թվականից ի վեր ունի լայն ինքնակառավարում, չնայած պաշտպանության և արտաքին քաղաքականության հարցերը մնում են Դանիայի իրավասության ներքո։ Գրենլանդիայի բնակիչների մեծ մասը, սակայն, կողմ է Դանիայից վերջնական անկախությանը։ Միաժամանակ, հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ ճնշող մեծամասնությունը դեմ է ԱՄՆ-ի մաս կազմելուն, որն արդեն իսկ ռազմական բազա ունի կղզում։

ԱՄՆ անանուն բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ ամերիկյան տարբերակների թվում են Գրենլանդիայի ուղղակի գնումը կամ տարածքի հետ ազատ ասոցացման համաձայնագրի կնքումը։

Թրամփը նախագահության առաջին ժամկետի ընթացքում առաջ էր քաշել Գրենլանդիան որպես ԱՄՆ ռազմավարական կենտրոն Արկտիկայում ձեռք բերելու իր գաղափարը։

«Ըստ էության, դա մեծ անշարժ գույքի գործարք է»,- 2019 թվականին հայտարարել էր նա։

Ռուսաստանի և Չինաստանի հետաքրքրությունը կղզու նկատմամբ, որն ունի չօգտագործված հազվագյուտ հանքավայրեր, աճում է, քանի որ սառույցի հալվելը մեծացնում է նոր առևտրային ուղիների հնարավորությունը։

Մարտին Թրամփը հայտարարել էր, որ Ամերիկան ​​«կգնա այնքան հեռու, որքան անհրաժեշտ է»՝ տարածքի նկատմամբ վերահսկողությունը ստանձնելու համար։

Անցյալ ամռանը ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին հարցրել էին՝ արդյո՞ք Պենտագոնը ծրագրեր ունի անհրաժեշտության դեպքում ուժով գրավելու Գրենլանդիան, ինչին ի պատասխան՝ պաշտոնյան ասել էր, որ իրենք «պլաններ ունեն ցանկացած արտակարգ իրավիճակի համար»։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի