Գրենլանդիան պատկանում է իր ժողովրդին. եվրոպական առաջնորդները հակադարձում են Թրամփին

Լուրեր

12.03.2026 | 14:05
15 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել «Կրոկուս»-ի ահաբեկչության գործով
12.03.2026 | 14:00
Ավտոմեքենաների թիվը աճում է․ Փաշինյանը՝ խցանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 13:56
Ինչ փուլում է վիզաների ազատականացման գործընթացը․ հայտարարություններ․ ՈՒՂԻՂ
12.03.2026 | 13:50
Ավինյանը` մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 13:45
Դա սադրանք է եղել. Փաշինյանը` Գզոյանի` Վենսին տված նվերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 13:40
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Աբովյանում տեղի ունեցած սպանության դեպքից
12.03.2026 | 13:31
Նախիջևանը կորցնում է ինքնավարությունը սահմանադրական նոր փոփոխություններով. անդրադարձ
12.03.2026 | 13:26
Իմ ցուցումով է ցեղասպանության թանգարանի տնօրենը ազատման դիմում գրել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 13:22
Ալիևը հայտարարել է, որ «ՀՀ-ն առաջին անգամ կդառնա տարանցիկ երկիր»
12.03.2026 | 13:17
Ամերիկայի գավաթ․ Լևոն Արոնյանը գրավել է երկրորդ տեղը և կստանա 55 հազար դոլար
12.03.2026 | 13:14
Ուզում եմ շնորհակալություն հայտնել կառուցապատողներին. Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 13:06
Դուք եք ձեզ թելադրել, որ քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձը չորս տարում 4.5 անգամ բարձրացել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:57
ՀՀ համայնքների թիվը նվազում է` 70-ից դառնալով 64. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:55
Կարո՞ղ ա պատերազմ կա, ես տեղյակ չեմ․ խաղաղություն ա, ասում ենք խաղաղություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 12:50
Դուք ամենամեծ բարերարն եք, ուզում եմ առաջարկել Քըրքորյանի փողոցը ձեր անունով փոխեն. Զարոկյանը՝ Ավինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մի շարք եվրոպացի առաջնորդներ հակադարձել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու կոչերին, գրում է Al Jazeera-ն։

Յոթ եվրոպացի առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ հանքանյութերով հարուստ արկտիկական կղզին «պատկանում է իր ժողովրդին»։

«Դանիայի և Գրենլանդիայի վերաբերյալ որոշումները պետք է կայացնեն միայն Դանիան և Գրենլանդիան», – ասվում է հայտարարության մեջ։

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիան զավթելու ցանկացած փորձ կհանգեցնի ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի փլուզմանը։

Կիրակի օրը Թրամփը լրագրողներին ասել էր, որ «20 օրից կխոսի Գրենլանդիայի մասին»։ Նա պնդել է, որ Գրենլանդիան պետք է անցնի ԱՄՆ իրավասության ներքո, և նրա վերջին սպառնալիքը հնչել է ԱՄՆ ուժերի կողմից Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ առևանգումից ընդամենը մեկ օր անց։

«Եթե Միացյալ Նահանգները որոշի ռազմական հարձակում իրականացնել ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի վրա, ապա ամեն ինչ կդադարի, ներառյալ՝ մեր ՆԱՏՕ-ն և, հետևաբար, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ապահովված անվտանգությունը», -ասել է Ֆրեդերիկսենը դանիական TV2 հեռուստաալիքին։ Թրամփը չի բացառել Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը ստանձնելու համար ռազմական ուժի կիրառումը։ Հրապարակայնորեն  անեքսիային աջակցող Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրին անցյալ ամիս նշանակվել էր հանքանյութերով հարուստ արկտիկական կղզու հատուկ դեսպան։

Քեթի Միլլերը՝ Թրամփի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերի կինը, շաբաթ օրը իր X-ի էջում հրապարակել է Դանիայի ինքնավար տարածքի պատկերը՝ ԱՄՆ դրոշի գույներով և գրել՝ «ՇՈՒՏՈՎ»։

Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը այդ գրառումն անվանել էր «անհարգալից»։

«Չկա ո՛չ խուճապի, ո՛չ էլ անհանգստության պատճառ։ Մեր երկիրը չի վաճառվում, և մեր ապագան չի որոշվում սոցիալական ցանցերի գրառումներով», – նշել է նա X-ում։

«Գրենլանդիայում ամենուրեք ռուսական և չինական նավեր են։ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության տեսանկյունից, և Դանիան չի կարողանա դա անել», – հավելել է Թրամփը։

Նիլսենը փորձել է հանդարտեցնել կղզու բնակիչների շրջանում վախը։

«Մենք այնպիսի իրավիճակում չենք, որ մտածենք, թե երկիրը կարող է մեկ գիշերվա ընթացքում գրավվել, և այդ պատճառով էլ մենք պնդում ենք, որ ցանկանում ենք լավ համագործակցություն։ Իրավիճակն այնպիսին չէ, որ Միացյալ Նահանգները կարողանա պարզապես նվաճել Գրենլանդիան», – նշել է Նիլսենը։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Դանիան կարող է հույս դնել ամբողջ Եվրոպայի համերաշխության վրա Գրենլանդիայի հարցում։

«Ոչ մի անդամ չպետք է հարձակվի կամ սպառնա Հյուսիսատլանտյան դաշինքի մեկ այլ անդամի։ Հակառակ դեպքում ՆԱՏՕ-ն կկորցնի իր իմաստը, եթե դաշինքի ներսում հակամարտություն կամ փոխադարձ հակամարտություններ տեղի ունենան», – ասել է Տուսկը։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի