ԱՄՆ-ի հարձակումը Գրենլանդիայի վրա կնշանակի ՆԱՏՕ-ի վերջը․ Դանիայի վարչապետ

Լուրեր

20.05.2026 | 10:31
Ռուբլին արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 20-ի դրությամբ
20.05.2026 | 10:16
Նարեկ Կարապետյանը շարունակում է պնդել, որ միայն ՀՀ քաղաքացի է
20.05.2026 | 10:03
«Արսենալը» 22 տարի անց դարձել է Անգլիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 09:44
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
20.05.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
Բոլորը

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների կողմից Գրենլանդիան զավթելու ցանկացած փորձ կհանգեցնի ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի փլուզման, քանի որ Վաշինգտոնի կողմից Վենեսուելայի վրա ռազմական հարձակման և նրա առաջնորդի առևանգման հետևանքները նկատելի են ամբողջ աշխարհում․ գրում է aljazeera-ն։

Հիշեցնենք, որ Թրամփը պնդել էր, որ Գրենլանդիան պետք է անցնի ԱՄՆ իրավասության ներքո և նրա վերջին սպառնալիքը հնչել էր ԱՄՆ ուժերի կողմից Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ առևանգումից ընդամենը մեկ օր անց։

Այդ ռազմական գործողությունը տագնապ է առաջացրել Դանիայում և Գրենլանդիայում, որը Դանիայի թագավորության կիսաինքնավար տարածք է և, հետևաբար, ՆԱՏՕ-ի մաս է կազմում։

«Եթե Միացյալ Նահանգները որոշի ռազմական հարձակում իրականացնել ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի վրա, ապա ամեն ինչ կդադարի, ներառյալ՝ մեր ՆԱՏՕ-ն և, հետևաբար, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ապահովված անվտանգությունը», -ասել է Ֆրեդերիկսենը դանիական TV2 հեռուստաալիքին։

Թրամփը չի բացառել Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը ստանձնելու համար ռազմական ուժի կիրառումը։ Հրապարակայնորեն  անեքսիային աջակցող Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրին անցյալ ամիս նշանակվել էր հանքանյութերով հարուստ արկտիկական կղզու հատուկ դեսպան։

 

Թրամփը Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնաց է նշանակել

Քեյթի Միլլերը՝ Թրամփի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերի կինը, շաբաթ օրը իր X-ի էջում հրապարակել էր դանիական ինքնավար տարածքի վիճահարույց պատկերը ԱՄՆ դրոշի գույներով։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի